Լրահոս

26.09.2011 16:29


96, 2 %-ով քաղաքապետ

Կիրակի Շիրակի մարզի Մարալիկ համայնքում կայացել է տեղական ինքանակառավարման մարմնի ընտրությունը: Մարալիկցիներն ընտրել են համայնքապետ:

Ընտրությունները և դրան նախորդող ընտրարշավն անցել են բավական ձանձրալի մթնոլորտում, քանի որ համայնքապետի միակ թեկնածուն գործող քաղաքապետ, հանրապետական Արտակ Գևորգյանն էր:

Ըստ պաշտոնական տվյալների՝ ընտրություններին մասնակցել է ընտրողների 39,9%-ը, իսկ Արտակ Գևորգյանի օգտին կողմ է քվեարկել քաղաքացիների 96, 2 %-ը: Միակ թեկնածուին դեմ է քվեարկել 49 ընտրող:

Նշենք, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցչի թեկնածությունը պաշտպանել են Մարալիկի կոալիցիոն կուսակցությունների տեղական բոլոր կառույցները:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը