Լրահոս

26.09.2011 16:27


Տիգրան Կարապետյանը Հովհաննես Մարգարյանին. «Տո դու սպուտնիկի մեջ էլ կնայես»

Տիգրան Կարապետյանը Հովհաննես Մարգարյանին. «Տո դու սպուտնիկի մեջ էլ կնայես»

Մամուլի ազգային ակումբի և ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտի կազմակերպած «Նախընտրական պայքարի միտումները Հայաստանում և համագործակցության հնարավորությունները քաղաքական ուժերի միջև» թեմայով քննարկմանն ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը հայտարարել է, որ ՕԵԿ–ը կենսագրություն ունեցող քաղաքական ուժ է և միշտ  հավատարիմ մնալով իր կարգախոսներին՝ քվեներ է ստացել։

–Ես վստահորեն ասում եմ և ասում եմ հպարտությամբ, ոչ թե գլուխս կախելով, այլ նայելով տեսախցիկների մեջ՝ ՕԵԿ–ն այն քաղաքական ուժերից էր, որը երբեք որևէ ընտրության ժամանակ  ընտրակաշառք չի բաժանել և վստահության քվե է ստացել,–ասել է նա։

«Ժողովրդական կուսակցության» ղեկավար  Տիգրան Կարապետյանն էլ, դիմելով ՕԵԿ–ական Հովհաննես Մարգարյանին, նշել է, որ ոչ  մի արդարություն ու ժողովրդավարություն էլ չկա. ընտրություններն անցնում են «մենակ դաբրոյով»։

Հովհաննես Մարգարյանն ասում է. «Ես վստահ տեսախցիկի մեջ եմ նայում»։–Տո դու սպուտնիկի մեջ  էլ կնայես։ Ի՞նչ արդարության վրա ես վստահ,–ընդգծել է Տիգրան Կարապետյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը