Մեր ունեցած տեղեկություններով՝ «Единая Россия» կուսակցության համագումարին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ի թիվս հրապարակային հանդիպումների, ունեցել է նաև մի քանի փակ հանդիպումներ ՌԴ վերնախավի ներկայացուցիչների հետ: Հանդիպման մանրամասները հայտնի չեն: Ենթադրվում է, որ քննարկվել են Հայաստանի Հանրապետության ներքաղաքական հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև «Единая Россия»-ի և ԲՀԿ-ի համագործակցության խորացման խնդիրները:
Մինչ այդ՝ Գ. Ծառուկյանն առանձին հանդիպել է ՌԴ Պետդումայի ղեկավար Բորիս Գրիզլովի հետ: Հիշեցնենք, որ վերջինս լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով իր հետագա պաշտոնավարման հարցին՝ հայտարարել էր, որ եթե ընտրություններում իրենք ստանան մեծ աջակցություն, ապա «ես կհամարեմ, որ աջակցել են նաև ինձ…»։
Ծառուկյանը հանդիպումներ է ունեցել Մոսկվայում