Լրահոս

26.09.2011 15:46


Գագիկ Ծառուկյանը մասնակցել է «Միացյալ Ռուսաստան»–ի համագումարին և հանդիպել Բորիս Գրիզլովին

Գագիկ Ծառուկյանը մասնակցել է «Միացյալ Ռուսաստան»–ի համագումարին և հանդիպել Բորիս Գրիզլովին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը, «7օր»–ի հարցին ի պատասխան, տեղեկացրել է, որ սեպտեմբերի 23-24–ը կայացած «Միացյալ Ռուսաստան» կուսակցության համագումարին մասնակցել է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ նախագահը հանդիպել է նաև ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ:

Ի դեպ, ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ համագումարին մասնկացել են շուրջ 50 օտարերկրյա պատվիրակներ, սակայն նրանց նախապես զգուշացվել է, որ ՌԴ ղեկավարների հետ երկկողմ հանդիպումներն անհնար են վերջիններիս խիստ հագեցած օրակարգի պատճառով։ Բացառություն է արվել միայն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը