Լրահոս

26.09.2011 15:06


ՄԱԿ–ի ԱԽ–ում այսօր քննարկվելու է Պաղեստինի հայտը

ՄԱԿ–ի ԱԽ–ում այսօր քննարկվելու է Պաղեստինի հայտը

Այսօր՝ սեպտեմբերի 26–ին, ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդն սկսելու է պաղեստինյան ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասի՝ ՄԱԿ–ին անդամակցության հայտի քննարկումը։ Այս մասին տեղեկացնում է «BBC»–ի ռուսական ծառայությունը։

Պաղեստինցիների հայտը բավարարելու համար անհրաժեշտ է ՄԱԿ–ի ԱԽ–ի 15 անդամներից 9–ի համաձայնությունը, սակայն ԱՄՆ–ն արդեն հայտարարել է, որ այդ հայտի դեմ կիրառելու է վետոյի իրավունքը։

Միևնույն ժամանակ, դիվանագետների կարծիքով, Պաղեստինի՝ ՄԱԿ–ին անդամակցելու հայտի քվեարկության հարցը կարող է լինել ոչ շուտ, քան մի քանի շաբաթ անց։

Տեղեկացնենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նատանյահուն Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասին առաջարկել է վերսկսել 2010–ից դադարեցված ուղիղ բանակցությունները։

Այս խորագրի վերջին նյութերը