Աշխարհ

11.01.2023 20:40


Բեն Աֆլեքին և Ջենիֆեր Լոպեսին նկատել են սուրճ ու փքաբլիթ վաճառելիս (լուսանկար)

Բեն Աֆլեքին և Ջենիֆեր Լոպեսին նկատել են սուրճ ու փքաբլիթ վաճառելիս (լուսանկար)

Պապարացիները դերասան Բեն Աֆլեքին և նրա կնոջ՝ երգչուհի Ջենիֆեր Լոպեսին, լուսանկարել են Dunkin' Donuts-ի գովազդային հոլովակի նկարահանումների ժամանակ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Դերասանը դարձել է սրճարանների ցանցի նոր գովազդային արշավի հերոսը։ Նախօրեին Բեն Աֆլեքը Մեդֆորդում մեքենաներով հաճախորդների համար հատուկ պատուհանից տաք փքաբլիթներ և սուրճ է վաճառել:

«Ես ակտիվ մասնակցություն եմ ունեցել գովազդի ստեղծմանը, ինքս եմ գրել սցենարը, եղել եմ ռեժիսորը և գլխավոր դերակատարը»,-ասել է Աֆլեքը։

Դերասանի հետ նկարահանումներին մասնակցել է նրա կինը, որն օգնել է նրան տոմսարկղի մոտ աշխատելիս։

Sweet move: A camera crew followed him around as he passed out iced coffees and spoke to firefighters working in Medford, about five miles from his hometown of Cambridge, MassachusettsSpreading the love: While still rocking a 'America Runs on Dunkin' t-shirt under a black coat, the father-of-three brought multiple boxes of donuts and various caffeinated drinks to first responders

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը