Դատավորների և ԵՄ փորձագետների համատեղ քննարկում՝ մրցակցության ոլորտի նոր իրավական զարգացումների վերաբերյալ
Սեպտեմբերի 27-28-ին Երևանում կայանալիք սեմինարի ընթացքում Հայաստանի դատավորները հնարավորություն կունենան քննարկելու մրցակցային օրենսդրությունն ու ԵՄ լավագույն գործելակերպերը: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և ԵՄ Թվինինգ ծրագրի կողմից համատեղ կազմակերպված միջոցառումը տեղի կունենա ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակում, Մելիք Ադամյան 14 հասցեում, առավոտյան ժամը 11-ից:
ԵՄ անդամ պետությունների փորձագետներ պարոն Կ. Շթոքմանը և տիկին Յ.Սովիենեն կներկայացնեն «Հակամրցակցային համաձայնությունների արգելումը», «Գերիշխող դիրքի չարաշահումը» և «Համակենտրոնացումների իրավական կարգավորումը» թեմաներով զեկույցներ, ինչպես նաև Արդարադատության եվրոպական դատարանի գործեր և որոշումներ` չհիմնավորված գների վերաբերյալ: Այնուհետև կքննարկվեն նշված թեմաներին վերաբերող երկու գործ, որոնց առնչությամբ վարույթ է իրականացրել Հանձնաժողովը և դատավաճիռ է կայացրել ՀՀ վարչական դատարանը: