Լրահոս

26.09.2011 14:34


Վ. Բոստանջյան. «ՀԱԿ–ը ցանկանում էր հասարակությանն ապակողմնորոշել»

Վ. Բոստանջյան. «ՀԱԿ–ը ցանկանում էր հասարակությանն ապակողմնորոշել»

ՀԱԿ ներկայացուցիչ, ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀԱԿ–իշխանություն երկխոսության առկախմանը, ասել է, որ իշխանությունները պայմաններ ստեղծեցին, որ երկխոսությունը չկայանա։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ նկատել է, որ երկխոսությունն առկախվել է ՀԱԿ–ի կողմից, քանի որ իշխանությունները որևէ քայլի չեն դիմել այն չշարունակելու համար։

–Եթե իշխանությունները տրամադրված լինեին այն առկախելու, ապա պարզապես չէին էլ սկսի,–ընդգծել է բանախոսը՝ հավելելով, որ իր համար զարմանալի է այն հանգամանքը՝ ինչպես կարելի էր նման ձևով կասեցնել երկխոսությունը։

–Քաղաքական էթիկայի տեսակետից պահանջներ գոյություն չունեն։ Ակնհայտ է, որ քաղաքական այս ուժն ուզում էր առանձնանալ ընդդիմության մեջ, որը, իհարկե, տեղի չունեցավ։ ՀԱԿ–ը ցանկանում էր հասարակությանն ապակողմնորոշել, թե իշխանությունը, այդուհանդերձ, կատարում է իր պահանջները,–ընդգծել է Վ. Բոստանջյանը։

ԲՀԿ պատգամավորը կարծում է, որ երկխոսության առկախումն էական նշանակություն չպետք է ունենա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը