Լրահոս

26.09.2011 12:40


ՀՀԿ–ն վճռական է շարունակել իր բարեփոխումները նախագահ Սերժ Սարգսյանի հետ

ՀՀԿ–ն վճռական է շարունակել իր բարեփոխումները նախագահ Սերժ Սարգսյանի հետ

Խոսելով ՌԴ նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի թեկնածության առաջադրման հետ կապված Հայաստանում ծավալված վերլուծություններից՝ ՀՀԿ մամուլի խոսնակը կատակով ասել է, որ կարծես ավարտում ենք վիկիլիքսյան խմբակային ընթերցումների փուլը և անցնում Ռուսաստանի զարգացումներին։ Շարմազանովը նկատել է, որ, իր տեղեկություններով էլ, երկրագնդին են բախվելու տիեզերական մարմիններ, և չի բացառել, որ կգտնվեն քաղաքական ուժեր, որ դա կհարմարեցնեն իրենց քաղաքական հավակնություններին։

–ՀՀԿ–ն վճռական է շարունակել իր բարեփոխումները նախագահ Սերժ Սարգսյանի հետ,–ընդգծել է Շարմազանովը։

Ինչ վերաբերում է ՀՀԿ նախընտրական ցուցակի վերադասավորումներին, ՀՀԿ մամուլի խոսնակն ասել է, որ այդ հարցին կուսակցությունը դեռ չի անդրադարձել, իսկ մինչ այդ ինքը ձեռնպահ կմնա մեկնաբանություններից։ ՀՀԿ համագումարը տեղի է ունենալու նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը