Կարծիք

10.01.2023 21:19


Մեղավոր կլինենք բոլորս

Մեղավոր կլինենք բոլորս

Այսօր մամլո բալագանում Հայաստանի բոլոր ժամանակների թիվ 1 դավաճանը ներկայացրեց Արցախի և Հայաստանի ոչնչացման ճանապարհային քարտեզը։ Շատերը, ինչպես՝ ես, վրդովված ենք, գրառումներ ենք անում, շուտով տարբեր թունդ ընդդիմադիրներ զայրացած հարցազրույցներ կտան, կբացահայտեն ճիվաղի ստերը։ Բայց ի՞նչ․․․

Տարիներ հետո տարբեր քպ-ականներ, աժբ-ականներ, քաղհասարակության կարկառուն ներկայացուցիչներ կհանգրվանեն ԱՄՆ, Կանադա, Եվրոպաներում ու փրփուրը բերաններին Հայաստանի կործանման համար կմեղադրեն Ռուսաստանին։ Այսօրվա ընդդիմադիրները, փոխանակ համախմբվելու, ընդհանուր ճակատ կազմելու և հեռացնելու դավաճաններին, կարծես սպասում են չգիտես ինչի։ Հավանաբար նրանք նույնպես սպասում են, որ այդ նույն երկրներում, նաև Ռուսաստանում, Լիբանանում հանգրվանեն և խոսեն, թե ինչպես կործանվեց Հայաստանը՝ մեղադրելով առաջին հերթին ճիվաղին, ապա նաև արևմուտքին և Ռուսաստանին։

Եվ հերթական անգամ բոլորս մեղավորներ կփնտրենք, մեզնից դուրս։

Իսկ իրականում որևէ երկիր, պետություն Հայաստանի կործանման համար մեղավոր չի եղել ու չի լինի։

Մեղավոր եղել ենք և կլինենք բոլորս՝ և դավաճան իշխանությունը, և նրան սատարող աժբ-ական և այլ թափթփուկները և անկարող ընդդիմությունը և իրենց մտավորական համարող հարմարվողականները և ողջ անտարբեր ժողովուրդը։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը