Աշխարհ

10.01.2023 20:20


«Զանգեզուրի միջանցքը» կյանքի կկոչվի՝ անկախ նրանից՝ ուզում է Հայաստանը, թե՝ ոչ

«Զանգեզուրի միջանցքը» կյանքի կկոչվի՝ անկախ նրանից՝ ուզում է Հայաստանը, թե՝ ոչ

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը «պատմական անհրաժեշտություն է»։ Այն կիրականացվի՝ ուզենա Հայաստանը, թե՝ ոչ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք միանգամայն համոզված ենք, որ այդ նախագծի իրականացումը մեր բնական իրավունքն է»,-ասել է նա՝ հերթական անգամ պնդելով, որ «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման հարցն արտացոլված է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ «Հայաստանը ցանկանում է խուսափել դրանից, փաստացի երկու տարուց ավելի չի կատարում իր ստանձնած պարտավորությունները»։ «Բայց դա մեզ չի կանգնեցնի»,-հավելել է Ալիեւը։

Նա համոզված է, որ «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը «պատմական անհրաժեշտություն է»։ «Դրա համար ես ասացի, որ այն կիրականացվի՝ անկախ նրանից՝ ուզում է Հայաստանը, թե՝ ոչ։ Հայաստանում դա ընկալեցին որպես հերթական սպառնալիք՝ թեեւ ես նման մտքեր չունեի։ Պարզապես դա անխուսափելի է, դա վաղ թե ուշ կլինի»,-ասել է նա։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը