Լրահոս

26.09.2011 13:55


Տիգրան Կարապետյան. «Անհնար է, որ արդար ընտրության դեպքում ՀՀԿ–ն թեկուզ 20 տոկոս հավաքի»

Տիգրան Կարապետյան. «Անհնար է, որ արդար ընտրության դեպքում ՀՀԿ–ն թեկուզ 20 տոկոս հավաքի»

Մամուլի ազգային ակումբի և ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտի կազմակերպած «Նախընտրական պայքարի միտումները Հայաստանում և համագործակցության հնարավորությունները քաղաքական ուժերի միջև» թեմայով քննարկման ժամանակ Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը հայտարարել է, թե ընտրությունը ֆարս է, և դրա համար էլ ՀՀԿ–ն ասում է, որ իրենք առայժմ դրանց չեն պատրաստվում։

Պարզ է, որովհետև պատրաստվելու բան չկա։ Չսիրված, չհարգված մարդիկ անցնում են խորհրդարան, ժողովուրդը մերվել է, պասիվ է։ Նույն ձևով Արևմտյան Հայաստանում էր, երբ մերվում էին, ասում էին՝ կանցնի, բայց կորցրին հայրենիք։ Այսօր էլ կորցնում ենք հայրենիք,–ասել է նա։

Ըստ Տիգրան Կարապետյանի՝ ինքը կողմ է արտահերթ ընտրություններին՝ թեկուզ մեկ ամիս առաջ լինի արտահերթ ընտրություն։

–Ամեն ինչ վատ է, բայց ոչ ոք չի խոստովանում դա։ Անհնար է, որ արդար ընտրության դեպքում ՀՀԿ–ն թեկուզ 20 տոկոս հավաքի,–ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը