Պերուում ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 17-ի
Առնվազն 17 մարդ է զոհվել, 52-ը՝ վիրավորվել Պերուի Խուլյակա քաղաքում բողոքի հակակառավարական ցույցերի ընթացքում, հայտարարել են Սան Ռոմանի նահանգի առողջապահական իշխանությունները։
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից: Ավելի վաղ բժիշկները հայտնել էին բախումների ժամանակ 12 մարդու մահվան մասին։
Առողջապահական գերատեսչության Facebook-յան էջում հրապարակված նոր հաշվետվությունում հաղորդվում է ևս 5 զոհվածի մասին: Խուլյակայի օդանավակայանի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներն սկսվել են հունվարի 6-ին: Ցույցերի մասնակիցները պահանջում են նախագահ Դինա Բոլուարտեի հրաժարականը և պետության ղեկավարի նոր ընտրություններ։
Վարչապետ Ալբերտո Օտարոլան հայտնել է, որ այսօր պատվիրակություն կմեկնի Պունո՝ ցուցարարների հետ երկխոսության համար։
2022 թվականի դեկտեմբերի 7-ին նախագահ Պեդրո Կաստիլիոյին իշխանությունից հեռացնելուց հետո Պերուում սկսվեցին լայնածավալ բողոքի ցույցեր։ Դրանց մասնակիցները փակել են ճանապարհները, գրավել օդանավակայաններ, գրոհել իշխանության մարմինների և ուժային կառույցների շենքերը։ Անցյալ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած բախումների ընթացքում զոհվել է մոտ 30 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: