Վերջերս հրավիրված ասուլիսում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանըհայտարարել էր, թե Ավանում հաշիշ վաճառողներին կամ թմրամոլներին բռնում է և ծեծելով պատժում։
Այսօր ՀՀԿ գրասենյակում հրավիրված ասուլիսում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպե՞ս է գնահատում իր կուսակցի այդ հայտարարությունը։
–Ռուբեն Հայրապետյանի այդ անհանդուրժողական վերաբերմունքը նարկոմանների և տարբեր մոլուցքով տարված մարդկանց նկատմամբ ես շատ բարձր եմ գնահատում, որովհետև ինչքան մեր երկրում քիչ նարկոմաններ լինեն, այնքան ավելի նորմալ,–ասել է Շարմազանովը՝ միաժամանակ հրաժարվելով կոնկրետ ծեծելու հետ կապված մեկնաբանություններ անելուց։
–Երբ որ մարդ կծեծի, այն ժամանակ էլ կհարցնեք,–նշել է Է. Շարմազանովը։
Շարմազանովը սպասում է Հայրապետյանի ծեծելուն
Վերջերս հրավիրված ասուլիսում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, թե Ավանում հաշիշ վաճառողներին կամ թմրամոլներին բռնում է և ծեծելով պատժում։

7or.am