Կարծիք

10.01.2023 09:57


Երեխաների հիվանդության պատմագրում այսուհետ սեռը կարող է նշվել «չճշտված»․ հերթական հարվածը ազգային դարպասներին

Երեխաների հիվանդության պատմագրում այսուհետ սեռը կարող է նշվել «չճշտված»․ հերթական հարվածը ազգային դարպասներին

2023թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կողմից ընդունված 03.11.2022թ. թիվ 74-Ն հրամանը, որով հաստատվել է «Երեխայի հիվանդության պատմագիրը» (պատմագրի ձևը):

Պատմագրի ձևի 21-րդ կետում, որտեղ պետք է լրացվի երեխայի սեռը, նախատեսվել է պատասխանի երեք սյունակ՝ (1)□ իգական, (2) □ արական և (3) □ ՉՃՇՏՎԱԾ (Տես՝ կցված նկարը):

Փաստորեն հայրենի առողջապահական համակարգը որոշել է փոխել նախկինում հաստատված պատմագրի ձևը, որտեղ երեխայի սեռը բնութագրվում էր (1)□ իգական կամ (2) □ արական: Առողջապահության ՔՊ-ական նախարարը գտնում է, որ Հայաստանի երեխաների սեռը կարող է նաև չճշտված լինել:

Այս իշխանությունը ոչ միայն ֆիզիկապես է մեզ ոչնչացնում, այլ՝ հոգեպես: Ի սկզբանե սևեռվել է բնական երևույթներին հակադրվող ինչ որ գործընթացների վրա (ստամբուլյան կոնվենցիա, լանզարոտեի կոնվենցիա, գենդերային ինքնություն, չճշտված սեռ):

Այս թեմաներով օրակարգերը հերթով ու կարգով առաջ են տարվում անկախ եղանակի տեսությունից, շրջափակումից, զոհերի քանակից ու ազգային նվաստացումներից:

Ահա, թե ինչ է լինում, երբ ազգայինը թուլանում է:

Սիրելի հայրենակից, եթե այս տեղեկությունը զայրացնում է, կամ նվազագույնն անհանգստացնում է քեզ, ապա քո ներսի ազգային կայծը դեռ չի մարել:

Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը