Լրահոս

09.01.2023 19:01


Շրջափակման օրերին Արցախի ԲԿ-ներում ծնվել է 110 երեխա

Շրջափակման օրերին Արցախի ԲԿ-ներում ծնվել է 110 երեխա

Արցախի Հանրապետության բուժհաստատություններում 2022 թվականի ընթացքում ծնվել է 1623 երեխա, որից 15-ը՝ զույգ: Այս մասին տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը, նշվում է, որ ևս 43 արցախցի երեխա ծնվել է ՀՀ բուժհաստատություններում:

«Հարկ է նշել, որ արտամարմնային բեղմնավորման ճանապարհով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 17 երեխա, որից 16-ը՝ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում, 1-ը՝ «Մարտակերտի շրջանային բուժմիավորում»-ում:

2023 թվականի հունվարի 1-8-ն ընկած ժամանակահատվածում Արցախի բուժհաստատություններում ծնվել է 43 երեխա:

Շրջափակման օրերին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 110 երեխա»,-նշված է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը