Աշխարհ

09.01.2023 16:56


Ֆրանսիայում Թուրքիայի հյուպատոսության վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել

Ֆրանսիայում Թուրքիայի հյուպատոսության վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել

Ֆրանսիայի Մարսել քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքի վրա Մոլոտովի կոկտեյլներ են շպրտել: Մարսելում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Արդա Ուլութաշը հայտնել է, որ 6 հոգի Մոլոտովի կոկտեյլներ նետելուց հետո դիմել է փախուստի, գրում է parstoday.ir-ը:

Ուլութաշը նաև նշել է, որ հարձակման հետևանքով հյուպատոսության անձնակազմից որևէ մեկը չի տուժել և հավելել, որ իրենք բողոք են փոխանցել Ֆրանսիայի իշխանություններին։

Հյուպատոսի խոսքով՝ հարձակվողների ինքնությունը և նրանց հարձակման դրդապատճառները հայտնի չեն։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը