Աշխարհ

09.01.2023 22:27


Roland-ը ներկայացրել է դաշնամուր՝ թռչող բարձրախոսներով

Roland-ը ներկայացրել է դաշնամուր՝ թռչող բարձրախոսներով

Երաժշտական գործիքների արտադրության ոլորտի ամենահայտնի ընկերություններից մեկը՝ Roland-ը, ներկայացրել է 50th Anniversary Concept Model Piano-ն՝ թռչող բարձրախոսներով դաշնամուրի կոնցեպտը։

Կահույք արտադրող Karimoku ընկերության հետ համագործակցության շրջանակում նախագծված դաշնամուրը պատրաստված է ճապոնական կաղնու փայտից: Դաշնամուրում ներկառուցված բարձրախոսներն ապահովում են 360 աստիճան ձայնի տարածում:

Ձայնը բարելավելու նպատակով տրամադրվում են անօդաչուների վրա տեղադրված լրացուցիչ բարձրախոսներ։ Անօդաչուները գործում են հատուկ կապի ալիքով, որը թույլ է տալիս երաժիշտներին վերահսկել դրոնների դիրքը երաժշտություն նվագելիս՝ օպտիմալ ձայն ստեղծելու համար:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը