Կարծիք

09.01.2023 15:13


Փաշինյանի ասուլիսին մի երկու ընդդիմադիր լրատվամիջոց հրավիրել են՝ ցույց տալու, իբր «ամեն ինչ թափանցիկ է ու ժողովրդավար»

Փաշինյանի ասուլիսին մի երկու ընդդիմադիր լրատվամիջոց հրավիրել են՝ ցույց տալու, իբր «ամեն ինչ թափանցիկ է ու ժողովրդավար»

Երեկ համացանցում տարածվեց լուրը, թե հունվարի 10-ին տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը ու ի տարբերություն նախորդների՝ այս անգամ Փաշինյանը լրագրողների հարցերին ուղիղ է պատասխանելու: Բայց պարզվում է՝ լրատվամիջոցներին ու հեռուստաընկերություններին ընտրովի են հավատարմագրել: Էդ էլ հերիք չի, խմբագիրներին զանգել ու զգուշացրել են կիրակի օրով:

Ասուլիսին մի երկու ընդդիմադիր լրատվամիջոց հրավիրել են՝ ցույց տալու, իփր «ամեն ինչ թափանցիկ է ու ժողովրդավար»: Հա, ու որ լրատվամիջոցներին ու հեռուստաընկերություններին չեն հավատարմագրել, զանգերին էլ չեն պատասխանում՝ հավանաբար պատճառաբանություն չեն գտել:

Լրագրող Անի Նահապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը