Կարծիք

09.01.2023 12:24


Արցախի իշխանությունների առաջ քաշած «օդային միջանցքի» ապահովման խնդիրը նույնիսկ ՀՀ իշխանության պատշաճ արձագանքին չի հանգեցրել

Արցախի իշխանությունների առաջ քաշած «օդային միջանցքի» ապահովման խնդիրը նույնիսկ ՀՀ իշխանության պատշաճ արձագանքին չի հանգեցրել

Արցախի իշխանությունների առաջ քաշած «օդային միջանցքի» ապահովման խնդիրը, այն է՝ արտաքին աշխարհի հետ օդային կապի միջոցով շարժի ու բեռնափոխադրման իրականացման վերաբերյալ, նույնիսկ Հայաստանի իշխանության պատշաճ արձագանքին չի հանգեցրել։

Ո՞րն է այս կապի ապահովման առաջքաշման անհրաժեշտությունը և ի՞նչ նվազագույն խնդիրներ կլուծի։

Առաջին, Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ որպես պետություն ՀՀ-ն Արցախին կապող միջանցքը փակելու նպատակ չունի, իսկ միջանցքը փակել են բնապահպան ակտիվիստները։

Եթե Ադրբեջանի նպատակը միջանցք փակելը չէ, ապա նա չպետք է խոչընդոտեր, այսպես կոչված, օդային միջանցքի տրամադրմանը, հակառակ դեպքում պետության միջամտությունն ակնհայտ է։

Սա ոչ թե մեզ է պետք ապացուցելու համար, այլ միջազգային հարթակներում հայկական փաստարկները ուժեղացնելու համար։

Երկրորդ, ցամաքային կապի բացակայության պայմաններում, բնականաբար Արցախի իշխանությունը պետք է մտածի այլընտրանքային կապի մասին, իսկ օդային կապի ապահովման հարցը բնականաբար քննարկելիներից է։

Եթե միջազգային ճնշման ներքո Ադրբեջանը նույնիսկ սահմանափակումներով չխոչընդոտի օդային կապի ապահովմանը, ապա այդ ճանապարհով Արցախում պարենի, դեղորայքի նվազագույն ապահովման հարց կլուծվի։

Այս թեման անլուծելիներից չէ, այլ բան է, որ Հայաստանի իշխանությունն այս ու նմանատիպ խնդիրների լուծման ուղղությամբ որևէ լուրջ քայլ չի ձեռնարկում՝ իր անգործությամբ նպաստելով Արցախում իրավիճակի առավել բարդացմանը։

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը