Լրահոս

26.09.2011 13:22


Արտակ Զաքարյան. «ՀՀԿ–ի համար դեռ վաղ է խոսել ընտրություններից»

Մամուլի ազգային ակումբի և ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտի կազմակերպած «Նախընտրական պայքարի միտումները Հայաստանում և համագործակցության հնարավորությունները քաղաքական ուժերի միջև» թեմայով քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը նշել է, թե ԱԺ ընտրություններին ընդառաջ դեռ ութ ամիս կա, բայց այս քննարկումները ցույց են տալիս, որ այն այսօր արդի է։

–Այն ուժերեը՝ ընդդիմադիր դաշտում զարգացնում են նախընտրական տրամադրություններ որոշակի լիցքեր են տալիս։ Մեր՝ ՀՀԿ–ի համար դեռ վաղ  է սկսել նախընտրական շրջանը, մենք դեռ անելիքներ ունենք և մենք մեր պարտավորությունները դեռ շարունակվում են,–ասել է նա։

Խոսելով հնարավոր քաղաքական համագործակցության մասին՝ Արտակ Զաքարյանը նշել է, թե առաջիկայում կերևան ինչ դաշինքներ կլինեն, քանի որ  խմորումներ  կան նաև ընդդիմադիր դաշտում։

Այս խորագրի վերջին նյութերը