Ռուսաստանում անոմալ սառնամանիք է. Օյմյակոնում գրանցվել է -59 աստիճան
Անոմալ սառնամանիքներ են գրանցվել Սիբիրում, Ուրալում և Պրիվոլժեում, գրում է kommersant.ru-ն:
Օյմյակոնում՝ ցրտի բևեռում, -59 աստիճան է գրանցվել։ Յակուտիայի այլ շրջաններում ևս սառնամանիք է. ջերմաստիճանն իջել է -45-ից ցածր: Այս մասին հաղորդվում է Յակուտսկի հիդրոօդերեւութաբանության դեպարտամենտի կայքում։
Անոմալ սառնամանիքներ են դիտվում նաև Օրենբուրգի մարզում, Ուդմուրտիայում և Բաշկիրիայում։ Օդերևութաբաններն առաջիկա օրերին կանխատեսում են ջերմաստիճանի անկում մինչև -42°C։
«Արևմտյան Սիբիրի հարավին դրամատիկ իրադարձություններ են սպասվում... կտրուկ սառեցում է լինելու։ Արդեն հունվարի 8-ից 9-ը Օմսկի մարզում կցրտի մինչև -31...-32°C, իսկ հետո մինչև -33...-35°C»,-ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի հիդրոօդերեւութաբանության կենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդը:
Նրա խոսքով, շատ ցուրտ եղանակ է սպասվում (մինչեւ -43°C) նաև Ուրալի շրջաններում։ Ուդմուրտիայում, որտեղ հունվարի 9-ին սպասվում է ջերմաստիճանի անկում մինչև -36°C, դպրոցներն ու մյուս ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման: Իժևսկում չեղարկվել են ցերեկային և երեկոյան ամանորյա տոնական միջոցառումները բաց տարածքներում։ Նաև տնօրենների որոշմամբ Օրենբուրգի և Սամարայի մարզերում դպրոցներում կարող են չեղարկվել դասերը ։
Չելյաբինսկի մարզում՝ Տագանայ ազգային պարկում, անցած գիշեր գրանցվել է -43°C։Հունվարի 8-ին ցրտի պատճառով չեղարկվել են միջքաղաքային ավտոբուսների մի քանի երթուղիներ։
Ռուսաստանում անոմալ սառնամանիք է. Օյմյակոնում գրանցվել է -59 աստիճան
Անոմալ սառնամանիքներ են գրանցվել Սիբիրում, Ուրալում և Պրիվոլժեում, գրում է kommersant.ru-ն:
Օյմյակոնում՝ ցրտի բևեռում, -59 աստիճան է գրանցվել։ Յակուտիայի այլ շրջաններում ևս սառնամանիք է. ջերմաստիճանն իջել է -45-ից ցածր: Այս մասին հաղորդվում է Յակուտսկի հիդրոօդերեւութաբանության դեպարտամենտի կայքում։
Անոմալ սառնամանիքներ են դիտվում նաև Օրենբուրգի մարզում, Ուդմուրտիայում և Բաշկիրիայում։ Օդերևութաբաններն առաջիկա օրերին կանխատեսում են ջերմաստիճանի անկում մինչև -42°C։
«Արևմտյան Սիբիրի հարավին դրամատիկ իրադարձություններ են սպասվում... կտրուկ սառեցում է լինելու։ Արդեն հունվարի 8-ից 9-ը Օմսկի մարզում կցրտի մինչև -31...-32°C, իսկ հետո մինչև -33...-35°C»,-ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի հիդրոօդերեւութաբանության կենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդը:
Նրա խոսքով, շատ ցուրտ եղանակ է սպասվում (մինչեւ -43°C) նաև Ուրալի շրջաններում։ Ուդմուրտիայում, որտեղ հունվարի 9-ին սպասվում է ջերմաստիճանի անկում մինչև -36°C, դպրոցներն ու մյուս ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման: Իժևսկում չեղարկվել են ցերեկային և երեկոյան ամանորյա տոնական միջոցառումները բաց տարածքներում։ Նաև տնօրենների որոշմամբ Օրենբուրգի և Սամարայի մարզերում դպրոցներում կարող են չեղարկվել դասերը ։
Չելյաբինսկի մարզում՝ Տագանայ ազգային պարկում, անցած գիշեր գրանցվել է -43°C։ Հունվարի 8-ին ցրտի պատճառով չեղարկվել են միջքաղաքային ավտոբուսների մի քանի երթուղիներ։
Աղբյուրը՝ tert.am