Լրահոս

08.01.2023 17:32


Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցի 270 երեխաները վաղվանից դպրոց կհաճախեն

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցի 270 երեխաները վաղվանից դպրոց կհաճախեն

Արցախի շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցի 270 երեխաները վաղվանից դպրոց կհաճախեն:

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Արցախի ԿԳՄՍ նախարարի խորհրդական Աիդա Գյանջումյանը, որը երեխաների հետ Գորիսում է։

Գորիսում մնացած երեխաները կհաճախեն Գորիսի թիվ 1 դպրոց, իսկ Երևանում մնացած 20 երեխաները՝ քաղաքի մի քանի դպրոցներ։

«Կան երեխաներ, որոնք երաժշտական դպրոց են գնում, նրանք էլ Գորիսի երաժշտական դպրոց կհաճախեն, ունենք երեխա, որը բժշկական քոլեջում է սովորում, նա էլ տեղի քոլեջը կգնա»,–ասաց Գյանջումյանը։

Այս խորագրի վերջին նյութերը