Լրահոս

26.09.2011 12:17


«Սարդարապատ» շարժումը ընդգծում է դիմադրական ճակատի ստեղծման անհրաժեշտությունը

Սեպտեմբերի 25-ին «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը համացանցի միջոցով հանդիպում կազմակերպեց Լոս-Անջելոսի հայ համայնքի հետ: Ինտերնետային ուղիղ եթերը տևեց երկուս ու կես ժամ, Երևանի ժամանակով 7.30-ից մինչեւ ժամը 10.00-ը: Միջոցառմանը Երևանից մասնակցում էին Ալեք Ենիգոմշյանը, Ժիրայր Սեֆիլյանն ու Տիգրան Խզմալյանը, Մոսկվայից՝ Գարեգին Չուգասզյանը իսկ Գլենդեյլի  կենտրոնական գրադարանում հավաքվել էին շուրջ վեց տասնյակ քաղաքացիներ և հասարակական գործիչներ։ «Սարդարապատի» ներկայացուցիչներին հարցեր ուղղվեցին անկախության քսանամյակի լույսի ներքո Հայաստանի և Սփյուռքի քաղաքական, տնտեսական, հասարակական, բարոյահոգեբանական իրավիճակի վերաբերյալ: Նշվեց նման ձեռնարկի աննախադեպ բնույթն ու դրա դրական ազդեցությունը, նոր տեխնոլոգիաների միջոցով ժողովրդավարական գործընթացների, ազգային կյանքի և քաղաքական  դաշտում Սփյուռքի ներգրավման կարևորությունն ու նոր հնարավորությունները: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի մասնակիցները ընդգծեցին իշխող բռնապետական վարչախմբի տապալման համար համազգային դիմադրական ճակատի ստեղծման անհրաժեշտությունը:

«Սարդարապատ» շարժում

Այս խորագրի վերջին նյութերը