Աշխարհ

08.01.2023 11:29


Ադրբեջանցի ուսանողներին տանում են Լաչին՝ քննությունները նշանակելու խոստումով

Ադրբեջանցի ուսանողներին տանում են Լաչին՝ քննությունները նշանակելու խոստումով

Ադրբեջանցի ուսանողական իրավապաշտպան Ֆարիդ Իմանովը հայտնել է, որ Բաքվի պետական ​​համալսարանի ղեկավարությունը ուսանողներին խոստացել է, որ նրանք «բացակա» չեն ստանա, եթե միանան Լաչինի ճանապարհին տեղի ունեցող ցույցերին։ Նրանց նաև խոստանում են քննություններին նշանակել 51 բալ, եթե նույնիսկ դրանք չհանձնեն: Ավելին, ավելի բարձր գնահատական ​​ցանկացողների համար կկազմակերպվի լրացուցիչ քննություն։

Հաղորդվում է, որ նման բուհերը հանրապետությունում շատ են, դրանց ցանկը հանրությանը կներկայացվի ավելի ուշ։

acce5f608e9e51957abbbb8897fac6ad

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը