Լրահոս

08.01.2023 11:25


Կոտայքի մարզում 45-ամյա վարորդը ԳԱԶ 3110-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց ու կողաշրջված հայտնվել ջրատարում․ կա վիրավոր

Կոտայքի մարզում 45-ամյա վարորդը ԳԱԶ 3110-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց ու կողաշրջված հայտնվել ջրատարում․ կա վիրավոր

Երեկ՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 45-ամյա Սևակ Պ-ն իր վարած ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենայով Կաթնաղբյուր գյուղի «Ակունքի դրախտ» ռեստորանային համալիրի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ջրատարում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Սևակ Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» ԲԿ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը