Իմ ու իմ ընկերների պայքարը շարունակվում է, քանի դեռ շնչում ենք` մենք կռվելու ենք, իսկ ովքեր հավատում են մեզ, թող պատրաստվեն ավելի մեծ կռվի...
Այս պայքարում ես և իմ ընկերները եղանք պայքարի առաջին գծում։ Պատերազմի ժամանակ մենք կանգնեցինք սահմանին, քաղաքական պայքարի ժամանակ եղանք պայքարը նախաձեռնողների և տանողների առաջին շարքերում։
Դաշնակցությունը երբեք չխուսափեց պատասխանատվություն ստանձնելուց։ Հետ չնայեցինք, քաղաքական հաշվարկներ չարեցինք՝ քաղաքական էժանագին դիվիդենտներ շահելու համար։
Մեր հայրենակիցների ու ազնիվ պայքարող շատ անհատ գործիչների քննադատությունը և հարցերը արագ լուծելու պահանջը հասկանալի է և պարտավորեցնող. մենք անսխալական չենք։
Բայց արի ու տես ,որ վերջին ամիսներին Դաշնակցական գործիչների և ՀՅԴ-ի դեմ Նիկոլի ֆեյքերի ՊՈԱԿ-ի հակաքարոզչությանը միացել են իրենց վճռական «ընդդիմադիր» հռչակած որոշ գրչակներ՝ կասկածի տակ դնելով Դաշնակցության վճռական և անկեղծ լինելը։
Քաղաքական պայաքարի մեջ ամեն ինչ չէ, որ կարելի է կիրառել. կան բաներ, որ չի՛ կարելի, ձեզ զու՛սպ պահեք։ Մենք դեռ կանք, դեռ պայքարում ենք, իսկ ձեզ այդ պայքարի մեջ կա՛մ դրվագ առ դրվագ ենք տեսել, կա՛մ առհասարակ չենք տեսել։
Մենք մեր կյանքով ենք մեր ով լինելը ապացուցել. ղեկավարից մինչև շարքային ընկեր իր բաժին կռիվը տվել է և դեռ տալու է։ Իսկ ձեզնից ոմանց հիշելու ենք որպես լայն օրերին բարձրախոս թռցնող, նեղ օրերին՝ պատասխանատվությունից թռնող գրչակների։
Մեր կռիվը շարունակվում է. այս կռվում էլի՛ մենք ենք բանտարկվելու , էլի՛ մենք ենք կորցնելու, իսկ դուք շարունակելու եք հայրենիքի և վճռականության մասին տաք տեղերից խորհուրդ տալ և «վճռական» ստատուսներ գրել։ Աստված ձեզ հետ...
Դաշնակցությունից հեռու՛ մնացեք, ձեզնով զբաղվելու ժամանակ չկա, հայրենիք ենք կորցնում, թողե՛ք այդ մաղձը, սա մեր ու ձեր լավ ու վատ կազմակերպել կարողանալ-չկարողանալու պայքարը չէ, սա հայրենիք ու արժանապատվություն ունենալու պայքար է։ Կա՛մ եկեք միասին այս պայքարը տանենք, կա՛մ եթե ձեր խելքի բանը չէ՝ հեռու՛ մնացեք Դաշնակցությունից...
Հ.Գ. Ես գիտեմ, որ այս պահին մեր հայրենիքն ու ժողովուրդը ոչ թե ելույթներ ու ստատուսներ է ակնկալում, այլ կոնկրետ գործողություններ և լուծում։ Մենք շատ լավ գիտակցում ենք դա և ուզում եմ վստահեցնել մեր հայրենակիցներին, եթե դանդաղում ենք, եթե դեռ չենք կարողանում, եթե չենք հասցնում, դա դեռ չի նշանակում, որ ազնիվ չենք, վճռական չենք, վատն ենք։
Թող ոչ մեկի սիրտը մեր սրտից ավելի չցավի, հատկապես, երբ մեր սրտերը մեկ անգամ չէ, որ դարձրել ենք թշնամու թիրախ...

Գերասիմ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից