Կարծիք

07.01.2023 21:10


Արցախի իշխանությունները պիտի խոսեն, պիտի ցույց տան, որ այս հանցագործ ծրագրի մասնիկը չեն

Արցախի իշխանությունները պիտի խոսեն, պիտի ցույց տան, որ այս հանցագործ ծրագրի մասնիկը չեն

Մի ողջ հավերժություն Արցախը շրջափակման մեջ է: Շուրջբոլորս նույն հարցադրումներն են՝ մինչև ե՞րբ, ինչպե՞ս, ի՞նչ գնով... Երբ ՀՀ-ում իշխանությունը զավթեցին ապազգային ուժերը, իսկ ԱՀ ներկայիս նախագահը ողջունեց, արդեն կար մեր երկու հայկական պետությունների կործանման սցենարը (որն, ի դեպ, առ այսօր առանց խոչընդոտների կյանքի է կոչվում), այո՛, այո՛ նույնիսկ Արցախի ներկայիս շրջափակումը: Հայկական դեղին մամուլի «արքան» ու յան ազգանունով չհայերը ընտրվեցին, գլոբալիստական աշխարհ ունենալու և այդ ընթացքին խանգարող ազգային մտածողություն ունեցող ազգերը ոչնչացնող կենտրոնի կողմից:

1) Պետք էր կործանիչ պատերազմ, որն Արցախը սպանդանոցի կվերածեր:

2) Երբ Նիկոլին (կենտրոնին) էր պետք, հրադադար կկնքվեր՝ մեր պարտությամբ, բայց կներկայացվեր որպես փրկություն, իսկ Արայիկը կխոսեր արդեն մեր անվտանգային խնդիրների լուծման կայացման մասին ու զարկ կտար գյուղատնտեսության և տնտեսության «զարգացմանը» (շրջափակված Արցախում չկա միրգ, բանջարեղեն...):

3) Պիտի մեղավորներ նշանակվեին հազարավոր զոհեր տալու, Արցախն ու ՀՀ-ի ռազմավարական տարածքներ հանձնելու համար: Պիտի կազմակերպվեր Փառուխի, Քարագլխի հանձնումը: Մեղավոր կարգվեր ռուս խաղաղապահը:

4) Պիտի իջեցվեր Արցախի «նշաձողը». սկզբում՝ կարգավիճակից անվտանգություն, հետո հայաթափման «կանխում»:

5) Պիտի շրջափակվեր Արցախը. փակելով կյանքի ճանապարհը ( ՀՀ և ադրբեջանի իշխանությունները, Արայիկը ամենայն հավանականությամբ տեղյակ էր), ներկայացվեր, որ Արցախն ամենևին էլ կտրված չէ արտաքին աշխարհից, այլ նրան կտրել են))): Ո՞վ. ռուս խաղաղապահը: Ինչու՞. որպեսզի ՀՀ-ի և Արցախի «ձեռքով» ռուսները «պատժվեն» և ինչպես Նիկոլն է ասում. «միջազգային բազմազգ (թուրք) խաղաղապահները» մուտք գործեն Արցախ, իսկ «Զանգեզուրի միջանցքը» ի վերջո կյանքի կոչվի և բնականաբար գտնվի « միջազգային բազմազգ խաղաղապահների» վերահսկողության ներքո:

6) Պիտի խոսվեր այլընտրանքային ճանապարհի մասին (սրանով նաև կարդարացվի Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը թշնամուն), որպեսզի ժողովուրդն ասեր «հա՜ էլի», բայց հետո հարց դրվեր ՊԲ-ի խանգարելու մասին...

7) Եվ այս ամենի արդյունքում պիտի կատարվեր մեր ապազգային իշխանությունների ադրբեջանի, թուրքիայի հետ երկար սպասված «երկխոսությունը»: 2018-ին Նիկոլը չեղարկեց Արցախի հիմնահարցի շուրջ բանակցային գործընթացը, հայտարարելով, որ իր սեփական 0-ական կետից է սկսում. արդյունքում հազարավոր մատաղ կյանքեր զոհեց, հանձնեց Արցախի մեծ մասը, այնուհետև մեր թշնամու հետ շրջափակեց Արցախից մեզ մնացած փոքրիկ կտորը: Այժմ խոսում է պետականության կորստի մասին և կրկին իր՝ 0-ական կետից պետականություն «կերտելու» մասին: Արդյունքն արդեն չափելի է՝ զոհեր, պետականության կորուստ: Սցենարի մեծ մասը կյանքի են կոչել:

Ընդիմացողներս քիչ ենք...Կհաջողեն ու սցենարի բոլոր կետերը կյանքի կկոչեն 10 մլն հայերի լուռ հայացքների ներքո: Սակայն Նիկոլն ու իր հրոսակախումբը միայն մի վախ ունեն և խոսում են, որ 30-40 հզ Արցախի հայեր «գալու են ՀՀ, իշխանափոխություն անելու», նպատակը՝ բախումների տանել մեզ բոլորիս և թշնամացնել: Չէ՛, չէ Արցախի 30-40 հզ հայերից չեն վախենում, այլ 10 մլն հայի սթափվելուց, գիտակցելուց են վախենում: 10 ՄԼՆ ՀԱՅ ԱՐԴԵՆ ՉՈւՆԻ «ՎԱՂԸ», ԵԹԵ ԱՅՍՕՐ ԼՈւՌ ՀԵՏԵՒՈւՄ Է, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՊԻԿԱՐ Ու ԱՆԲԱՐՈ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԿԵՂԵՔՈւՄ ԻՐԵՆՑ 120 ՀԶ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ...ԵՒ ԽՈՐԸ ՀՈԳՈՑ Է ՀԱՆՈւՄ...

Հ.Գ. Արցախի Հանրապետության իշխանությունները պիտի խոսեն, պիտի ցույց տան, որ այս հանցագործ ծրագրի մասնիկը չեն և պետք է ասեն ու ապացուցեն, որ պատրաստ են այդ ծրագիրը կանգնեցնելու...

Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը