Լրահոս

26.09.2011 12:36


Էդուարդ Շարմազանով. «Երկխոսության վիժեցումը լրիվ ՀԱԿ–ի խղճի վրա է»

Էդուարդ Շարմազանով. «Երկխոսության վիժեցումը լրիվ ՀԱԿ–ի խղճի վրա է»

–Երկխոսության մեջ որևէ ուլտիմատում ընդունելի չէ,–այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակը՝ անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքում Լևոն Տեր–Պետրոսյանի հնչեցրած պահանջներին։

–Երկխոսության վիժեցումը լրիվ ՀԱԿ–ի խղճի վրա է,–պնդել է ՀՀԿ մամուլի խոսնակը՝ ավելացնելով, որ իրենք համբերությամբ լսեցին ՀԱԿ–ի հիմնավորումները, իսկ ՀԱԿ պատվիրակության ներկայացուցիչներն իշխանությունների հիմնավորումների կեսը լսեցին, կեսը՝ ոչ։ Իսկ դա, ըստ Շարմազանովի, նշանակում է, որ եթե նրանք պատրաստ չեն լսելու, ուրեմն պատրաստ չեն նաև ճիշտ վերլուծություններ անելու։

Շարմազանովն ընդգծել է, որ իր երկրի որևէ նախագահ, այդ թվում և առաջին նախագահը, չպետք է անդրադառնա «Վիկիլիքսին», սակայն եթե Լևոն Տեր–Պետրոսյանն անդրադարձել է, ապա պետք է խոսեր վիկիլիքսյան այն փաստաթղթերի մասին, որոնք վերաբերում են հենց նրան։

ՀՀԿ մամուլի խոսնակը նշել է նաև, որ նախընտրական պայքարում չափ ու սահմանները չպետք է անցնել, չդիմել սև PR–ի, վիրավորանքների, չոտնահարել բարոյական և օրենսդրական նորմերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը