Լրահոս

06.01.2023 18:31


Սպանություն Երևանում. Զեյթունում հայտնի Degusto արագ սննդի կետի մոտից 3 քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց, նրանցից մեկը մահացել է

Սպանություն Երևանում. Զեյթունում հայտնի Degusto արագ սննդի կետի մոտից 3 քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց, նրանցից մեկը մահացել է

Այսօր՝ հունվարի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են լինում Ռուբինյանց-Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում, երբ նկատում են, որ Պարույր Սևակի փողոցում գործող «Degusto» արագ սննդի կետի դիմաց 3 քաղաքացի ուշագնաց ընկած են։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկները վիրավորներից մեկին իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխում են «Իզմիրլյան» ԲԿ, իսկ երկուսի համար էլ ահազանգում են 1-03 շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը այդ երկու վիրավորներին էլ է տեղափոխում «Իզմիրլյան» ԲԿ։

«Degusto»-ի դիմաց հայտնաբերվել են արնանման հետքեր, ինչպես նաև հետքերը տանում են դեպի Պարույր Սևակի փողոց, որը պարեկները նույնպես այս պահին վերցրել են իրենց հսկողության տակ։

Մինչ դեպքի վայրում տարածքը սահմանազատել և ծառայություն էին կատարում պարեկները, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը մահացել է, իսկ մյուս երկուսի համար բժիշկները պայքարում են։

Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի և վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը