Լրահոս

06.01.2023 17:50


Հանրապետության առանձին շրջաններում, Երևանում սպասվում է թույլ ձյուն

Հանրապետության առանձին շրջաններում, Երևանում սպասվում է թույլ ձյուն

Հանրապետության տարածքում հունվարի 6-ի և 7-ի ցերեկը, 8-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, սպասվում է նաև մառախուղ:

Քամին՝ արևտյան՝ 3-6 մ/վ, հունվարի 6-7-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 7-10-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում հունվարի 6-ի և 7-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն:

Այս խորագրի վերջին նյութերը