Իրանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների հետևանքով մեկ մարդ է վիրավորվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Պետական սահմանապահ ծառայությանը։
Հաղորդագրության համաձայն` Ֆիզուլիի շրջանի Բիրինջի Մահմուդլու գյուղի մոտակայքում երկու սահմանախախտ է նկատվել։ Նշվում է, որ չնայած սահմանապահների նախազգուշացմանը, նրանք փորձել են փախչել դեպքի վայրից։ Սահմանապահ ջոկատը զենք է կիրառել, ինչի հետևանքով ենթադրյալ խախտողներից մեկը վիրավորվել է ոտքից։
Հետագայում նրանցից մեկի մոտ սառը զենք է հայտնաբերվել։ Բուժօգնություն ստանալուց հետո վիրավորը տեղափոխվել է Ֆիզուլիի շրջանի հիվանդանոց։ Խուզարկությամբ ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է 6,4 կգ մարիխուանա, մետամֆետամին, 1000 դեղահաբ և 1 դանակ։
Կրակոցներ իրանա-ադրբեջանական սահմանին. վիրավոր կա

Աղբյուրը՝ armeniasputnik.am