Լրահոս

26.09.2011 10:59


Ֆրանսիայի Սենատի ընտրություններում հաղթել է ընդդիմությունը

Ֆրանսիայի Սենատի ընտրություններում հաղթել է ընդդիմությունը

Այս կիրակի Ֆրանսիայում ձախերի թեկնածուները հասել են պատմական հաջողության՝ ձեռք բերելով ֆրասիական խորհրդարանի վերին պալատի տեղերի մեծամասնությունը։ Ըստ նախնական տվյալների՝ ընդդիմությունը Սենատում լրացուցիչ առնվազն 25 տեղ է ստացել՝ այդպիսով զաբաղեցնելով ընդհանուր առմամբ 175 աթոռ, ինչը կազմում է բացարձակ մեծամասնություն։ Այպիսով` 1958թ. Ֆրանսիայում հաստատված 5–րդ Հանրապետության քաղաքական կարգի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանի վերին պալատն անցել է ձախ ուժերի՝ սոցիալիստների, կոմունիստների և նրանց հարող կանաչների վերահսկողության տակ։

Իշխող կուսակցության արձագանքն իրենց պարտության վերաբերյալ բավական զուսպ է եղել։ Նրա ներկայացուցիչները հայտարարել են, որ սա ՏԻՄ ընտրություններում իրենց պարտության հետևանքն է, բայց ճշմարտության պահը կգա Ազգային ժողովի և նախագահական ընտրությունների ժամանակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը