Կարծիք

05.01.2023 21:07


105 տարի առաջ և այսօր․ լուծվում է Հայաստանի լինել-չլինելու հարցը

105 տարի առաջ և այսօր․ լուծվում է Հայաստանի լինել-չլինելու հարցը

Շուրջ 105 տարի առաջ՝ 1918 թվականին, ինչպես այս օրերին, հայ ժողովուրդը կանգնած էր գոյաբանական խնդրի առաջ, լուծվում է Հայաստանի լինել-չլինելու հարցը։ Եվ չնայած 1915թ․ ցեղասպանության ժամանակ ոչ մի երկիր օգնության ձեռք չմեկնեց, միևնույնն է, ինչպես այսօր, այն ժամանակ նույնպես շատերը հույսները դրել էին մեծ պետությունների վրա, ժամանակակից խոսքով՝ միջազգային հանրության։ Սակայն, այն ժամանակ, բախտի բերմամբ, թե պատահմամբ (ի դեպ՝ սա կատակ չէ), հայ ժողովուրդը, թերևս ի հեճուկս հենց իրեն՝ ուներ Արամ Մանուկյան, ով շատ լավ հասկացել էր միջազգային հանրության փուչ լինելը։ Ահա Արամ Մանուկյանի խոսքերը․

«Հայերով ոչ ոք չի հետքրքրվում՝ շոշափելի օգնություն հասցնելու մտքով, դրա հակառակը, կա դավադրական վերաբերմունք։ Մենակ ենք և պետք է ապավինենք մեր ուժերին՝ թե՛ ճակատը պաշտպանելու, և թե՛ երկրի ներսը կարգ հաստատելու համար»։

Եվ Արամ Մանուկյանը ոչ թե թշնամուց խաղաղություն աղերսեց, այլ կազմակերպեց ինքնապաշտպանություն և տեղի ունեցավ հրաշքը՝ հաղթանակ և Հայաստանի Հանրապետության հռչակում։

Նորից կրկնեմ, 105 տարի անց ոչինչ չի փոխվել և ինչպես մեծն Արամ Մանուկյանն էր ասում, միայնակ ենք։

Ցավոք, 2020թ․ հետո, այս անցնող երկու տարիների ընթացքում, չունեցանք նոր, նվիրյալ՝ Արամ Մանուկյան, էլ չեմ ասում իշխանական դավաճանների մասին։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը