Աշխարհ

05.01.2023 14:51


«Ադրբեջանը չպետք է կրկնի Ուկրաինայի և Սադամի սխալները». ԻՀՊԿ գեներալը զգուշացրել է Բաքվին

«Ադրբեջանը չպետք է կրկնի Ուկրաինայի և Սադամի սխալները». ԻՀՊԿ գեներալը զգուշացրել է Բաքվին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Ալիրզա Թանհային նախազգուշացրել է Ադրբեջանին Իրանի սահմաններում արկածախնդրություններից։

«Ադրբեջանը չպետք է կրկնի Ուկրաինայի և Սադամի սխալները և պետք է իմանա, որ Իրանը երբեք թույլ չի տա, որ իր սահմաններին վտանգվեն»,-ասել է Թանհային՝ ելույթ ունենալով գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցին նվիրված միջոցառմանը. հայտնում է ISNA-ն։

«Իսլամական Իրանում և նրա սահմանամերձ շրջաններում անդորրը խախտելուն ուղղված ցանկացած քայլի կհետևի Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի վճռական պատասխանը»,-ասել է նա։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը