Մեծ Բրիտանիան Լիբիայի գործողությունների վրա ծախսել է ավելի քան 2,6 մլրդ դոլար
Լիբիայի ռազմական գործողություններին Մեծ Բրիտանիայի մասնակցությունը արժեցել է 2,63 մլրդ դոլար, ինչը մոտ յոթ անգամ ավելի է նախապես ենթադրվող գումարից։ Այս մասին գրում է «Գուարդիան» օրաթերթը՝ հղում անելով ռազմական վերլուծաբանների հետազոտություններին։
Հետազոտությունները պարզել են, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը սխալ է թույլ տվել Լիբիայում ռազմական գործողությունների իրականացման վրա ծախսված միջոցները հաշվելու ժամանակ։
Չնայած որ Լիբիայում արդեն տապալված է Քադաֆիի վարչակարգը, Մեծ Բրիտանիայի զորքերը շարունակում են օդային հարվածներ հասցնել երկրի նախկին առաջնորդին հավատարիմ զինված ուժերի դիրքերի ուղղությամբ։ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի կողմից ավերված կամ ոչնչացված թիրախների թիվը հասնում է 900–ի։