Լրահոս

26.09.2011 10:19


Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել

Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայի առաջնության 30-րդ մրցափուլում Եկատերինբուրգի «Ուրալը» հյուրընկալվել էր Նաբերեժնիե-Չելնիի «Կամազի»–ն:

«Ուրալի» կազմում հանդես եկող մեր երեք հայրենակիցներից Նիկոլայ Սաֆրոնիդին ընդգրկված էր պահեստայինների թվում և խաղադաշտ դուրս եկավ հանիպման 63-րդ րոպեին: Դենիս Թումասյանը «Ուրալի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Ինչ վերաբերում է ռուսական ակումբում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանին, ապա նա նույնպես խաղադաշտ դուրս եկավ «Ուրալի» մեկնարկային կազմում: Ցավոք, մեր հավաքականի ֆուտբոլիստը հանդիպման 28-րդ րոպեին վնասվածք ստացավ և 31–րդ րոպեին ստիպված լքեց խաղադաշտը:

Հուսանք, որ Էդգարի վնասվածքը լուրջ չէ, և նա կկարողանա ապաքինված ներկայանալ Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 7–ին «Եվրո–2012»–ի ընտրական փուլում Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալելու է Մակեդոնիայի հավաքականին։

Այս խորագրի վերջին նյութերը