Հույն ուսանողները շրջափակել են պետական հեռուստաընկերության շենքը
Ինչպես հայտնում է «AFP»–ն, կիրակի գիշերը ուսանողների մի խումբ ներխուժել է «NET» պետական հեռուստաընկերության ստուդիա։
Ոստիկանության ներկայացուցիչները պատմել են, որ Աթենքում տեղակայված շինության ստուդիա է ներխուժել շուրջ 50 մարդ։ Նրանք հեռուստաընկերության ղեկավարությունից ուղիղ եթեր են պահանջել, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն բարձրագույն կրթության համակարգի փոփոխությունների վերաբերյալ։
«NET» հեռուստաընկերության ղեկավարությունը հրաժարավել է կատարել նրանց պահանջն ու որոշում է կայացրել հետաձգել լուրերեի երեկոյան թողարկման հեռարձակումը՝ դրա փոխարեն փաստագրական ֆիլմ ցուցադրելով։ Այս կերպ հեռուստաընկերության ղեկավարաները խուսափել են 3 տարի առաջ տեղի ուենցած դեպքի կրկնությունից։ Այն ժամանակ մարդկանց խումբը լուրերի թողարկաման ուղիղ եթերի ժամանակ ներխուժել էր ստուդիա և ողջ եթերով ցուցադրել փողոցային բողոքի գործողությունների կոչեր անող պաստառները։
Կիրակի երեկոյան ոստիկանությունը նաև արցունքաբեր գազ է օգտագործել՝ Աթենքի կենտորնում գտնվող կառավարական շենքի մոտ բողոքի գործողություններ իրականացնող մարդկանց ցրելու համար։ Ոստիկանությունն այդ քայլին դիմել է այն բաից հետո, երբ ցուցարարները՝ շուրջ 200 մարդ, փորձել են փակել կենտրոնական փողոցներից մեկը։ Հունաստանում բողոքի հերթական ալիքը սկսվել է այն բանից հետո, երբ սեպտեմբերի 21–ին կառավարությունը տնտեսությունը փրկելու նոր ծրագիր է ներակայացրել, որտեղ դարձյալ թոշակների կրճատման և հարկերի ավելացման մասին դրույթներ կան։ Այս հակաճգնաժամային ծրագրի ընդունումը պարտադիր պայման է Արժույթի միջազգային հիմնադրամից և Եվրամիությունից շուրջ 8 մլրդ եվրո վարկ ստանալու համար։