Կարծիք

03.01.2023 18:10


ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը բացահայտ ստում է (տեսանյութ)

ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը բացահայտ ստում է (տեսանյութ)

27.12.2022 թ-ին Azatutyun TV-ով "Ֆեյսբուքյան ասուլիս" հաղորդաշարի ընթացքում` ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը պատասխանելով` ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող` Էդգար Հովհաննիսյանիս հարցին նշել է, որ իբրև ես իրեն հասցեգրված նամակ-դիմումներում բազմիցս հայհոյել և վիրավորել եմ։

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանին երբևէ չեմ հայհոյել և վիրավորել, ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը բացահայտ ստում է։

Նույն Քրիստինե Գրիգորյանը ժամանակին զբաղեցնելով` ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը առհամարում էր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայողների աշխատանքային իրավախախտումները, որոնք արձանագրված էին ՄԻՊ-ի կողմից դեռևս 2018-ին, իսկ որպես` ՄԻՊ պաշտպանում և առաջ է մղում հաստատության հետևությունները, որոնք ամրագրված են 2018 թ-ին ու հետագայում տարեկան զեկույցներում։

ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի փոփոխական դիրքորոշումները համաձայն զբաղեցրած պաշտոնից նույն հարցի շուրջ զավեշտալի են, քանի որ տպավորություն է ձևավորվում, որ Քրիստինե Գրիգորյանի մոտ առնվազն անձի երկփեղկվածություն է ( раздвоение личности ), կամ զրպարտելով ինձ՝ վերջինս ցանկություն ուներ ընդունել զոհի կեցվածք։

Հ.Գ. Տրամաբանությունը հուշում է, որ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը զբաղեցնելով բարձր պետական պաշտոններ՝ սպասարկում է իշխող քաղաքական ուժի շահերը, քանի որ սկզբունքային պաշտոնատար անձանց մոտ նույն հարցի շուրջ իրավական դիրքորոշումները չեն փոփոխվում։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյան

Այս խորագրի վերջին նյութերը