Եմենի նախագահը պատրաստ է իշխանությունը հանձնել արտահերթ ընտրությունների միջոցով
«Ռոյթերս» գործակալությունը հայտնում է, որ Եմենի նախագահ Ալի Աբդալահ Սալեհը երկրում ընտրությունների անցկացման միջոցով իշխանությունը հանձնելու պատրաստակամություն է հայտնել։
«Եկեք միասին գնանք երկխոսության, փոխհամաձայնության և իշխանության խաղաղ փոխանցման արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով»,–մեջբերել է գործակալությունը Սաուդյան Արաբիայից վերադառնալուց հետո նախագահ Սալեհի առաջին հեռուստաուղերձը։
Հիշեցնենք, որ ուրբաթ առավոտյան ավելի քան երեք ամիս առաջ երկրից հեռացած Ալի Աբդալահ Սալեհը վերադարձել է Եմեն։
Երկիրը 1978թ. ի վեր ղեկավարող նախագահը Սաուդյան Արաբիայում բուժվում և վերականգնվում էր հունիսին իր նստավայրի վրա հարձակման հետևանքով վիրավորվելուց հետո։