Լրահոս

26.09.2011 08:44


Մախաչկալայում բնակվող հայերի բաց նամակը

Մախաչկալայում բնակվող մի խումբ հայերի կողմից «Շիրակ կենտրոն»-ին՝ հանրայնացնելու նպատակով տրամադրվել է 2011 թվականի սեպտեմբերի 22-ի երեկոյան Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ զոհված 24-ամյա գյումրեցի Կարեն Գրիշայի Ասատրյանի ընտանիքին աջակցելու մասին բաց նամակ, այն ներկայացնում ենք ամբողջությամբ.

 

Հայեր միցե՛ք…..

Խնդրում ենք բոլոր հայերին Մախաչկալայում ապրող հայերի անունից: 2011 թվականի սեպտեմբերի 22-ի երեկոյան Մախաչկալայում 2 ահաբեկչություն է տեղի ունեցել, որից մեկին զոհ է գնացել հայազգի մի երիտասարդ՝ 24 ամյա գյումրեցի Կարեն Գրիշայի Ասատրյանը: Նա 10 տարի առաջ էր շատերի պես բռնել արտագաղթի ճամփան Գյումրիից տեղափոխվել Մախաչկալա, քանի որ հայրենի քաղաքում աշխատանք գտնել չէր կարողանում: Իր ընտանիքի գոյությունը պահելու համար Մախաչկալայում տաքսի էր վարում: Համեստ ու աշխատասեր երիտասարդ էր Կարենը հարեվանների ու մտերիմ ընկերների կողմից սիրված ու հարգված: Սեպտեմբերի 22-ին սովորականի պես դուրս էր եկել աշխատանքի՝ տաքսին վարելու 3 ուղեվոր կանգնեցնում են նստում, որոնցից մեկի մոտ էլ եղել է պայթուցիկ սարք, որի մասին իհարկե կարենը տեղյակ լինել չէր կարող: Այն հենց մեքենայում էլ գործի է դրվել: Պայթունի հետեվանքով  բոլորը զոհվել են: կատարվել է ահաբեկչություն որին զոհ գնաց անմեղ հայ երիտասարդը Կարեն Ասատրյանը: Հիմա Կարենի դիմ գտնվում է դիահերձարանում եվ բավականին մեծ գումարներ են պահանջում այն ծնողներին վերադարձնելու համար: Խնդրում ենք բոլոր հայերին բոլոր բարի կամքի տեր մարդկանց օգնության ձեռք մեկնել Կարեն Ասատրյանի ընտանիքին:

Նրանք բնակվում են Հայաստանում, Գյումրի քաղաքում, Պուշկինի 44 հասցեում հեռ. +37455695:

Այս խորագրի վերջին նյութերը