Կարծիք

02.01.2023 09:04


Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը բարբաջել է, թե իր պատրանքների «թուրանական միջանցքը» իբր կստանա, անկախ մեր ցանկությունից

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը բարբաջել է, թե իր պատրանքների «թուրանական միջանցքը» իբր կստանա, անկախ մեր ցանկությունից

Երեկ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը բարբաջել է, թե իր պատրանքների «թուրանական միջանցքը» իբր կստանա, անկախ մեր ցանկությունից։

Հայաստանը երկիր-դրախտավայր է, որի յուրաքանչյուր թիզ հողը երկրային դրախտի մի անկյուն է, այլ ոչ թե թշնամու համար միջանցք։

Տուր այս դրախտավայրում ապրող մեր ազգին հաղթանակի վեհ տեսլական, արժանապատվություն, կամք, ոգի, դաստիարակություն ու ծրագիր, և յուրաքանչյուր դիվական ուժ կջախջախվի իր իսկ դժոխային պատրանքը փորում։

Տուր նրան թույլի, անճարակի, մուրացկանի, լալկանի, ստորաքարշի ամոթաբեր կարգավիճակ, և բարբարոսները այս դրախտավայրը կդարձնեն միջանցիկ դժոխք:

#հավերժականՀայաստանը

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը