Լրահոս

01.01.2023 14:37


Ծաղկաձորում Mitsubishi Pajero-ն, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում, վարորդը հիվանդանոցում մահացել է

Ծաղկաձորում Mitsubishi Pajero-ն, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում, վարորդը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հունվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմանում Mitsubish Pajero մակնիշի ավտոմեքենան Ծաղկաձոր քաղաքի «Կոսմոս» խաղատան հետնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Հրազդան» ԲԿ։

թարի փաստով ՀԿԳ ավագ քննիչ Տ. Գևորգյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։

Տեղում ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի՝ 38-ամյա Աշոտ Հարությունյանն է, ով հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է։

Այս խորագրի վերջին նյութերը