Հայաստանում ժամանակը կանգ է առել։ Մենք դեռ 2020-ի սեպտեմբերի 27-ի ու նոյեմբերի 9-ի արանքում ենք։ Պատերազմը ոչ մի կերպ չի ավարտվում, պարտության էջը ոչ մի կերպ չի թերթվում։ Պատճառն այն է, որ մեզ մոտ դեռ իշխում է պատերազմի ու պարտության խորհրդանիշը։
Դասական շնորհավորանքն այս պայմաններում կեղծավորություն է։ Մեզ շատ ծանր տարի է սպասում։ Գալիք ծանր տարում մենք կա՛մ հրաժեշտ կտանք 2020-ին, կմտնենք 2023 ու հնարավորություն կստանանք մեջքներս ուղղելու, կա՛մ կմնանք նույն տեղում՝ վերանալու հեռանկարով։
Որոշումը մերն է։ Այլոց մեղադրելը հիմարություն է։
Կարճաժամկետ առումով միակ ցանկությունս այն է, որ Արցախն ապաշրջափակվի, թեև հասկանում եմ, որ բացվելուց հետո այն ցանկացած պահի կարող է կրկին փակվել։ Հիմա թող բացվի, թող Նոր տարվա շունչը մտնի Արցախ, հետո արդեն կխոսենք մնացած բաների մասին։
Չարիքի, ստի, հայատյացության այս իշխանությունը պետք է հեռանա, ավելի ճիշտ՝ վռնդվի։ Հակառակ դեպքում ազգովի խայտառակվելու ենք, թեև արդեն խայտառակվել ենք, որ սրանք դեռ իշխում են։
Ես չեմ շնորհավորում մեր երկիրն այս օրին հասցրածներին։ Ավելին՝ ես ատում եմ նրանց։ Դեմ եմ կեղծ միասնությանը։ Թշնամու հետ միասնական չեն լինում։ Թշնամուն ատում են ու հաղթում։
Թշնամուն ատում են ու հաղթում

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից