Լրահոս

31.12.2022 14:06


Ինչպե՞ս չգիրանալ Ամանորին․ խորհուրդներ սննդաբանից

Ինչպե՞ս չգիրանալ Ամանորին․ խորհուրդներ սննդաբանից

Ամանորին ընդառաջ շատերին է տանջում ուտել-չգիրանալու խնդիրը։ Ավանդույթ դարձած տնից տուն այցելություններն էլ իսկական փորձություն են դառնում շատերի կազմվածքի համար։ Հենց Նոր տարուց առաջ շատերը սկսում են նիհարել, ընթացքում էլ մտածում՝ ինչքան նիհարեցին, տոներին կրկին քաշն ավելանալու է։ Մի մասն էլ ուղղակի նիհարում են, որպեսզի Ամանորին գեղեցիկ կազմվածքով լինեն։ Նմանատիպ խնդիրներից խուuափելու համար Sputnik Արմենիայի հետ զրույցում սննդաբան Տիգրան Ասկարյանը խորհուրդ է տվել տոն օրերին սեղանին դրվող ուտելիքները դասավորել ըստ մթերքների, օրինակ՝ մսային ուտեստներից հետո հյուրերին չառաջարկել թխվածքներ կամ որևէ այլ քաղցրավենիք։

«Եթե սեղանին մսամթերքը գերակշռող մասն է կազմում, ապա քաղցրավենիքը պետք չէ դնել։ Ցանկալի է, որպեսզի հիմնական և տաք ուտեստներ համտեսելուց հետո թխվածքներ կամ մրգեր չառաջարկել հյուրերին, որպեսզի դժվար մարսվող ուտելիքն օրգանիզմը հասցնի յուրացնել»,-ասաց Ասկարյանը։

Նա նաև նշեց՝ շաքարավազը և հացը մարդու օրգանիզմին անհրաժեշտ են, բայց և բավականին վնասակար են, սակայն պետք չէ ամբողջությամբ հրաժարվել դրանցից։ Շաքարավազի փոխարեն կարելի է դրա փոխարինիչն օգտագործել։

Խոսելով ինտերվալային սովի մասին՝ սննդաբանը շեշտեց, որ հատկապես Ամանորին գրեթե անհնար է, քանի որ ժամային գրաֆիկը խախտվում է հյուրերի տուն գնալով։

Վերջին 2 տարում մասնագետը դրական փոփոխություն է տեսնում, քանի որ տոնական օրերը կրճատվել են։ Ասկարյանը վստահեցնում է՝ բացի ուտելիքներից, գիրացման ավելի լուրջ պատճառներից է ալկոհոլը։ Չպետք է մոռանալ նաև ջրի մասին և օրվա կտրվածքով օգտագործել բավարար քանակությամբ ջուր։

«Ալկոհոլի շատ օգտագործումը նույնպես կարող է խնդիր առաջացնել գիրանալու առումով, այդ պատճառով խորհուրդ եմ տալիս չչարաշահել»,-ասաց սննդաբանը։

Հունվարի 2-ին՝ ամանորյա եռուզեռի վերջին օրն էլ նա խորհուրդ տվեց, օրինակ՝ «սպասային դետոքս» չանել, ինչպես ընդունված է շատերի տներում։ Մասնագետի խոսքով՝ շատ ու ծանր ուտելիքներից հետո օրգանիզմը մաքրելու համար կարելի է կեղևով բանջարեղեններ և կանաչի ուտել, ինչպես նաև սալորաչիր։

Մասնագետը նաև խորհուրդ է տալիս ուտել այնքան, որքան օրգանիզմը պահանջում է։ Պետք է սնունդ ընդունել քիչ չափաբաժիններով և առավել ևս՝ ամանորյա արձակուրդը միայն ուտելով չանցկացնել։

Ասկարյանը նաև խոսել է այն «ճարպը այրող» մթերքների, շաքարից ու հացից հրաժարվելու հետևանքների, սննդակարգից ժամկետի, ինչպես նաև նիհարեցման ընթացքի վրա հորմոնների ազդեցության մասին։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը