Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը ստուգել է նոր ռազմական օբյեկտները Լաչինի շրջանում
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Նիզամ Օսմանովը և ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Էնվեր Էֆենդիևը տեսչական ստուգումներ են իրականացրել Լաչինի շրջանի նոր ռազմական օբյեկտներում։
Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ նրանք նաև այցելել են մարտական դիքեր։ Տեղակայման կետերում կառուցվել են շտաբների շենքեր, ճաշարաններ, զինասենյակներ, բուժկետեր, զինվորական զորանոցներ, բաղնիք-լվացքատներ, պահեստներ և ավտոպարկեր։ Անխափան էլեկտրամատակարարման համար նախատեսված են գեներատորներ և արևային մարտկոցներ։

Աղբյուրը` news.am