Սերժ Սարգսյան. «Ազգային շահերի կարևորագույն հարցերի շուրջ մեր նպատակներն ու օրակարգը պետք է կարողանանք նույնացնել»
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում աշխատանքային ճաշ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանի և խորհրդի անդամների հետ:
Նույն օրը Նախագահը հանդիպումներ է ունեցել նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Նասիր Աբդուլազիզ ալ Նասերի և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Նասիր Աբդուլազիզ ալ Նասերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Երկուստեք կարևորվել են Գլխավոր ասամբլեայի այս նստաշրջանի քննարկմանը ներկայացված թեմաները: Նախագահ Սարգսյանը հատուկ անդրադարձել է նաև այս տարվա հիմնական քննարկումների համար Նասիր Աբդուլազիզ ալ Նասերի առաջարկած թեմային՝ միջնորդական ջանքերով հակամարտությունների կանխարգելմանն ու կարգավորմանը, որը համահունչ է հակամարտությունների խաղաղ կարգավորման ՀՀ որդեգրած սկզբունքներին: Նշելով, որ Գլխավոր ասամբլեայի այս նստաշրջանը՝ հագեցած ու բարդ օրակարգով արտացոլում է մեր ժամանակի խնդիրներն ու մարտահրավերները՝ Սերժ Սարգսյանը նստաշրջանի աշխատանքին՝ Նասիր Աբդուլազիզ ալ Նասերի նախագահությամբ, մաղթել է հաջողություններ:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանն այդ պատեհ առիթով կրկին շնորհավորել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա վերանշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Հանրապետության ղեկավարը նշել է, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է համաշխարհային այս կազմակերպության շրջանակներում ծավալվող աշխատանքներին և արդյունավետորեն համագործակցում ՄԱԿ-ի բազմաթիվ կառույցների հետ: Հանդիպմանը երկուստեք կարևորվել է ՄԱԿ-ի դերն աշխարհում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման գործում: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին:
Սեպտեմբերի 23-ի երեկոյան ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և ամերիկահայ կազմակերպությունների կողմից կազմակերպվել է հանդիսավոր ընդունելություն՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ և ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի այցի: Ընդունելության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթըԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և ամերիկահայ կազմակերպությունների կողմից կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ես հպարտ եմ: Հպարտ եմ, որ ունեմ այսպիսի հայրենակիցներ, հպարտ եմ, որովհետև խիստ կասկածում եմ՝ աշխարհում քանի՞ նախագահ կարող է այսպիսի ընդունելություն գտնել Նյու Յորքում. երևի՝ երկու, երեք երկրների ընդամենը: Ես ձեզնով հպարտ եմ:
Ողջունում եմ ձեզ և շնորհավորում համայն հայության հայրենիքի` Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ:
Այս մեծ հոբելյանը մենք հավասարապես անկեղծ ոգևորությամբ նշեցինք և շարունակում ենք նշել թե՛ հայրենիքում, թե՛ Սփյուռքում: Եվ դա օրինաչափ է, որովհետև մեզ միավորում են ոչ միայն մեր գեները, մեր անցյալը, մեր պատմությունը, այլ մեզ միավորում են այսօրը և մանավանդ` ապագան, մեր գալիքը: Գալիք, որ պիտի կերտենք բոլորս միասին: Բարեշեն ու ծաղկուն Հայաստանի մեր հավաքական երազանքը հավաքական ջանքերով էլ պետք է իրականություն դարձնենք:
Գիտեմ, որ և՛ Հայաստանում, և՛ հատկապես Սփյուռքում կան թերահավատներ և նույնիսկ հուսահատվածներ: Նրանց անհաղթահարելի են թվում այն բազում խոչընդոտները, մարտահրավերներն ու վտանգները, որոնք ակնհայտորեն կան մեր ճանապարհին: Նրանք մեր եղբայրներն ու քույրերն են, որ գուցե ավելի սուր են ընկալում առկա խնդիրները և անմատչելի են համարում լուծումների հնարավորությունները: Մենք միասին ենք նորոգելու մեր հույսն ու հավատը մեր հրաշալի երկրի և մեր ուժերի հանդեպ: Նորոգելու ենք մեր ուխտը, որին հազարամյակների ընթացքում շատ քչերն են դավաճանել և որը շատ շատերը հավատարմորեն պահել են: Պահել են ու կռվել, ստեղծագործել են և ուսուցանել, բուժել են և կառուցել, մատյաններ են գրել ու վերծանել, բանտ ու աքսոր են գնացել, առողջ և ուսյալ զավակներ են մեծացրել ու նրանց կտակել դարավոր ուխտին հավատարիմ մնալու բանաձևը: Օտարի լուծը ժամանակավոր է, պատերազմը ժամանակավոր է, ճգնաժամերը ժամանակավոր են, մեր սիրած կամ չսիրած իշխանությունները ժամանակավոր են, իսկ մնայունն ու հավերժը մեր հայրենիքն է. հայրենիքն է այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք թերագնահատել մեզ ու չենք հուսահատվել:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այս օրերին լիուլի ամփոփվեցին քսանամյա ուղու արդյունքները: Բնականաբար ոմանք բողոքում են, որ բաժակը դեռ կիսով չափ դատարկ է, մյուսներն էլ ոգևորությամբ խոսում են այն մասին, որ բաժակն արդեն կարողացել ենք կիսով չափ լցնել: Իսկապես, մեր երազած պետությունը կառուցելու ճանապարհի մի հատվածն ենք ընդամենը անցել: Մյուս հատվածն էլ ենք անցնելու: Միասին ենք անցնելու: Հաստատ ու վստահ ենք անցնելու:
Միևնույն ժամանակ, չկա որևէ ձեռքբերում, որում իր նպաստը բերած չլինի Սփյուռքը: Եվ այսօր ես մեկ անգամ ևս խորին շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր քույրերին ու եղբայրներին, ձեզ բոլորիդ` այն բազմակողմ աջակցության համար, որն ունեցել է և ունի նորանկախ Հայաստանն իր ստեղծման առաջին օրից մինչ այսօր: Շատ շնորհակալ եմ բոլորիդ:
Առիթներ եմ ունեցել նշելու, որ օր օրի Հայաստանն ու Սփյուռքը միմյանց շարունակությունն են դառնում: Մենք չենք կարող ունենալ մեր երազած Հայաստանը՝ չներգրավելով այնտեղ Սփյուռքի մեր հայրենակիցների ջանքերն ու ավանդը: Մյուս կողմից մենք չենք կարող ունենալ արդյունավետ գործող, հայ մնացող, մեր ավանդույթները պահպանող ու զարգացնող սեփական ինքնությամբ հպարտացող Սփյուռք՝ առանց կայուն զարգացող, աշխարհում իր տեղն ու դերն ունեցող Հայրենիքի:
Մեր փոխհարաբերությունները, մեր փոխլրացումը լիարժեք դարձնելու համար ամեն ինչ պետք է անենք, որպեսզի լինենք փոխադարձ ընկալելի և հասկանալի: Ես շատ լավ հասկանում եմ, որ եղել են պահեր, որ կարող էինք հիասթափություն ապրել: Չեմ բացառում, որ իրենց ակնկալիքների մեջ ինչ-ինչ դեպքերում կարող էին հիասթափություն ապրել նաև ՀՀ քաղաքացիները: Այս ամենի հետ մեկտեղ մենք պիտի գիտակցենք, որ համատեղ ջանքերով պետք է վեր կանգնենք բացթողումների հուսահատությունից և մեր միասնական եռանդը ներդնենք ապագա սերունդներին փոխանցելու այնպիսի Հայաստան և այնպիսի Հայաստան-Սփյուռք կապեր, որտեղ որևէ հիասթափության համար որևէ առիթ չլինի:
Հայաստանի Հանրապետության քաղաքականության բոլոր ոլորտները, հատկապես արտաքին քաղաքականության ոլորտը, պետք է մատչելի ներկայացվեն Սփյուռքին: Մենք երբևէ չենք խուսափելու Սփյուռքի հետ խորհրդակցելուց, նրա քննադատությանը, դիտարկումներին, տեսակետներին ականջալուր լինելուց, նրա փորձը հաշվի առնելուց: Կարող են լինել իրավիճակներ, երբ ինչ-ինչ հարցերում մեր մոտեցումները տարբերվեն, բայց մեր պարտքը պետք է լինի անել ամեն ինչ, որպեսզի լինենք միմյանց համար առավելագույնս ընկալելի և հասկանալի:
Հայապահպանության, ազգային շահերի կարևորագույն հարցերի շուրջ մեր նպատակներն ու օրակարգը պետք է կարողանանք նույնացնել, իսկ գործիքների տարբերությունները դարձնել հարստություն և արդյունավետության երաշխիք:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի պետության ու ժողովրդի համար, վստահ եմ, նաև ողջ հայության համար գերխնդիր է մնում Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը: Այստեղ ունենք այն, ինչ ունենք և ինչին դուք քաջ տեղյակ եք: Ցավոք, նշելու արժանի նորություններ դեռ չունենք: Իմ դիրքորոշումը չեմ կարծում, որ տարբերվում է ձերինից: Արցախն արդեն 20 տարուց ավել վայելում է իր անկախությունը և չի կարող կարգավորման արդյունքում ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այն, ինչն արդեն ունի և ինչը վաստակել է իր որդիների արյամբ:
Ղարաբաղի անկախությունը, նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը որևէ դեպքում չեն կարող հարցականի տակ դրվել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ մենք շարունակում ենք բանակցությունները Ադրբեջանի հետ: Բանակցությունները չէի անվանի ոչ արդյունավետ, սակայն մյուս կողմից, Կազանը լավագույն օրինակն էր, որ Ադրբեջանը կառուցողականությամբ շատ աչքի չի ընկնում: Մեր նպատակը եղել և մնում է հասնել Ղարաբաղի միջազգային ճանաչմանը, այդ թվում՝ ճանաչմանը Ադրբեջանի կողմից: Անհարկի, միակողմանի զիջումները բացառվում են, և այդ մասին առիթ ենք ունեցել բազմիցս խոսելու: Եղել և մնում ենք համոզված. կարգավորման ընթացքում իրական արդյունք արձանագրելու համար անհրաժեշտ են քայլեր և գործողություններ, որոնք կնպաստեն հակամարտության կողմերի միջև վստահության մթնոլորտի ամրապնդմանը:
Քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել ուժի սպառնալիքի կիրառումը, քանի դեռ Ադրբեջանում առկա է հայատյացության մթնոլորտը, որն այսօր ունենք՝ իրական առաջընթացի մասին խոսելը շատ բարդ է լինելու: Եվ պետք է բոլորս հստակ պատկերացնենք. այն, որ տարիների ընթացքում Հայաստանը դեռևս չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, բացատրվում է նրանով, որ Հայաստանը փորձել է արդյունք ձևակերպել բանակցությունների միջոցով: Միաժամանակ պետք է հասկանանք` Ադրբեջանի ցանկացած արկածախնդրություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից դուրս իրականացրած գործողություն՝ կարագացնի մեր կողմից ԼՂՀ ճանաչումը:
Միասին մենք դեռ շատ անելիքներ ունենք այս գործընթացը հաջողությամբ մինչև վերջ հասցնելու համար: Համոզված եմ, որ ԼՂՀ-Սփյուռք կապերի ակտիվացմամբ մեր միասնական օրակարգի կարևոր տեղերից մեկում պետք է դիտարկվի ԼՂՀ միջազգային ճանաչման խնդիրը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շատ լավ պատկերացնում եմ, թե որքան բարդ էր, առավել ևս Սփյուռքի մեր հայրենակիցների համար, ընկալել և ընդունել Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու մեր նախաձեռնությունը: Պատահական չէ, որ այդ նախաձեռնության շրջանակներում առաջին անգամ նորանկախ Հայաստանի պատմության մեջ իրականացվեց ՀՀ Նախագահի համահայկական ուղևորությունը, և փորձեցի անձամբ լսել ու մեր մոտեցումները ներկայացնել աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերին: Կիսել և հասկացել եմ Սփյուռքի մեր հայրենակիցների կողմից հնչեցված մտահոգություններն ու քննադատությունը: Այս ամենի հետ մեկտեղ, մնում եմ համոզված, որ, անկախ արդյունքներից, Հայաստան-Թուրքիա գործընթացի նախաձեռնությունը ժամանակին էր և նախաձեռնության արդյունքում մենք ունենք միջազգային հեղինակության տեսակետից այլ Հայաստան, մեր ազգային խնդիրների իմաստով՝ ավելի ամրացած Հայաստան, ամրացած Սփյուռք, ամրացած Սփյուռք-Հայաստան կապեր:
Արձանագրությունները մնում են չվավերացված, Հայաստան-Թուրքիա սահմանը մնում է փակ, Թուրքիայի թշնամական գործողությունները Հայաստանի նկատմամբ շարունակվում են, սակայն, եթե Թուրքիայի իրական դեմքը հայտնի էր հային, աշխարհի որ ծայրում էլ նա լիներ, այժմ, նշված գործընթացի արդյունքում, Թուրքիայի դեմքը բացահայտվեց նաև աշխարհի համար:
Մենք շարունակելու ենք մեր միասնական գործողությունները Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: Մոտենում է Ցեղասպանության 100-ամյակը, և բոլորիս ջանքերի համադրմամբ այն պետք է լինի բեկումնային՝ միջազգային ճանաչման և դատապարտման իմաստով:
Խոնարհվելով մեր անմեղ զոհերի հիշատակի առջև, մենք, որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, շարունակելու ենք հնչեցնել բոլորին ուղղված մեր ուղերձն ու ահազանգը` հանուն ողջ մարդկության և քաղաքակիրթ աշխարհի. մենք պարտավոր ենք զերծ պահել մեր մոլորակը համամարդկային աղետներից:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Դուք ներսից գիտեք ժողովրդավարության արժեքը և համակողմանի զարգացման համար նրա ընձեռած մեծ հնարավորությունները: Այսօր Հայաստանում մենք չափանիշ ենք ընդունում եվրոպական ժողովրդավարությունը, և մեր քայլերն այդ ուղղությամբ են: Այս իրողությունն արտաքին պարտադրանք չէ: Սա մեր ժողովրդի ընտրությունն է: Հայը, ինչպես որևէ նորմալ մարդ, սիրում է ազատությունը: Մենք դարեր շարունակ գնացել ենք և այսօր էլ գնում ենք ազատության հետևից: Ոմանք տրտնջում են, որ փշոտ է ճանապարհը, ոմանք սրտնեղում են, որ դանդաղ ենք գնում, բայց բոլորն էլ գիտակցում են, որ սա մե՛ր ճանապարհն է, և մենք անցնելու ենք այն: Անցնելու ենք` մեր անհավատալի պատմության փորձով դաս առած, մեր և աշխարհի ազգերի մշակույթներով հարստացած: Անցնելու ենք` արդի աշխարհում մրցունակ լինելով: Անցնելու ենք իրար հետ վիճելով ու գրկախառնվելով:
Գտնվելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ նաև երախտագիտության իմ խոսքն եմ ուղղում Միացյալ Նահանգների կառավարությանն ու ժողովրդին` նորանկախ Հայաստանի նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքի, անկախության տարիներին ցուցաբերած բազմակողմ օգնության, Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ներդրած ջանքերի, Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման գործընթացում ցուցաբերած օժանդակության և, վերջապես, ԱՄՆ քաղաքացի և ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցների նկատմամբ առկա մշտական ուշադրության ու հոգատարության համար:
Ե՛վս մեկ անգամ շնորհավորում եմ մեզ մեր մեծ տոնի առթիվ: Հավատում եմ, որ հայությունը մեծ ուժ է, և այդ ուժը ճիշտ ուղղորդելու դեպքում մենք ունենալու ենք բազում նոր ու փառահեղ հաղթանակներ:
Կեցցե՛ ազատ և անկախ Հայաստանը` համայն հայության հայրենիքը:
Փա՛ռք հայ ժողովրդին:
***
ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, Սփյուռքի, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության և ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության մի խումբ ներկայացուցիչներ ՀՀ նախագահի հրամանագրերով պարգևատրվել են ՀՀ մեդալներով և շքանշաններով: ՀՀ պետական բարձր պարգևների մի մասը Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է ընդունելության ժամանակ:
Ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և դրսևորած անմնացորդ նվիրումի, Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, ազգանվեր երկարամյա և բեղմնավոր գործունեության համար Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը (ԱՄՆ) պարգևատրվել է Պատվո շքանշանով:
Հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի հիմնադիր Ռիթա Պալեանը (ԱՄՆ) պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն երկարամյա ծառայության, ազգային հոգևոր արժեքների պահպանման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ԱՄՆ հայոց արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը և ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և ամերիկահայ կազմակերպությունների կողմից կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ