Ռուսաստանից Վրաստան ճանապարհին բեռնատարների մեծ հերթ է առաջացել
Վերին Լարսի անցակետում Ռուսաստանից Վրաստան մեկնելու համար ավտոմոբիլային տրանսպորտի մեծ հերթ է գոյացել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Դավիդովը։
Պաշտոնյան նշել է, որ ռուսական կողմն ամենօրյա ռեժիմով հետևում է բոլոր անցակետերի աշխատանքին։ Նրա խոսքով ՝ «Վերին Լարսը» խնդրահարույց կետերից մեկն է։
«Այսօրվա դրությամբ «Վերին Լարսը» մուտքի համար աշխատում է անխափան, իսկ ռուսական կողմից ելքի համար նկատվում է բեռնատարների ներհոսք և, ցավոք, մեծ հերթ»,-ասել է նա:
Մաքսատան տվյալներով՝ այս անցակետով ապրանքների հոսքերը զգալիորեն աճել են 2022 թվականին։
«Առևտուր է ընթանում, «Վերին Լարսով» բոլոր տեսակի ապրանքներ են տանում։ Միայն դեկտեմբերի անցած օրերին այդ անցակետով 257 հազար տոննա ապրանք է անցել։ Դա 65 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա դեկտեմբերին»,-ասել Է Դավիդովը։
Ընդ որում, նրա խոսքով, եթե մուտքի համար չկա բեռնատար տրանսպորտի թվի էական աճ, ապա ելքի դեպքում մեկ օրում անցնում է 600 և ավելի բեռնատար:
Բացի այդ, այս սահմանային անցակետում դեռ չի ավարտվել վերակառուցման փուլը, թեև ուղևորատար տրանսպորտի համար գործում են մուտքի և ելքի լրացուցիչ գոտիներ։
«Դեռ պետք է հաշվի առնել, որ անցակետի հետևում թունել կա։ Եթե այդ թունելում ինչ-որ բան է տեղի ունենում, մենք արդեն ոչնչով օգնել չենք կարող»,-հավելել է գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալը։
Ռուսաստանից Վրաստան ճանապարհին բեռնատարների մեծ հերթ է առաջացել
Վերին Լարսի անցակետում Ռուսաստանից Վրաստան մեկնելու համար ավտոմոբիլային տրանսպորտի մեծ հերթ է գոյացել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Դավիդովը։
Պաշտոնյան նշել է, որ ռուսական կողմն ամենօրյա ռեժիմով հետևում է բոլոր անցակետերի աշխատանքին։ Նրա խոսքով ՝ «Վերին Լարսը» խնդրահարույց կետերից մեկն է։
Մաքսատան տվյալներով՝ այս անցակետով ապրանքների հոսքերը զգալիորեն աճել են 2022 թվականին։
«Առևտուր է ընթանում, «Վերին Լարսով» բոլոր տեսակի ապրանքներ են տանում։ Միայն դեկտեմբերի անցած օրերին այդ անցակետով 257 հազար տոննա ապրանք է անցել։ Դա 65 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա դեկտեմբերին»,-ասել Է Դավիդովը։
Ընդ որում, նրա խոսքով, եթե մուտքի համար չկա բեռնատար տրանսպորտի թվի էական աճ, ապա ելքի դեպքում մեկ օրում անցնում է 600 և ավելի բեռնատար:
Բացի այդ, այս սահմանային անցակետում դեռ չի ավարտվել վերակառուցման փուլը, թեև ուղևորատար տրանսպորտի համար գործում են մուտքի և ելքի լրացուցիչ գոտիներ։
«Դեռ պետք է հաշվի առնել, որ անցակետի հետևում թունել կա։ Եթե այդ թունելում ինչ-որ բան է տեղի ունենում, մենք արդեն ոչնչով օգնել չենք կարող»,-հավելել է գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալը։
Աղբյուրը՝ armeniasputnik.am