Լրահոս

24.09.2011 14:27


Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչը պարգևատրվել է Մարսել քաղաքի շքանշանով

Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչը պարգևատրվել է Մարսել քաղաքի շքանշանով

Մարսել քաղաքում Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը պարգևատրվել է Մարսել քաղաքի շքանշանով:

Շքանշանը հանձնել են Մարսելի փոխքաղաքապետներ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Գի Տեսյեն և Վալերի Բուաեն, ովքեր հայտարարել են, թե նման քայլով Մարսելի քաղաքապետարանն արտահայտում է իր քաղաքական դիրքորոշումը ԼՂՀ նկատմամբ:

Այս խորագրի վերջին նյութերը