Հատկապես այս օրերին, երբ պատերազմը ուղղակի կախված է մեր երկրի գլխին, բայց դա կարծես քչերին է հետաքրքրում, ամեն մեկը զբաղված է իրեն հետաքրքրող գործերով, կառավարությունը մրցանակաբաշխություն է անում, տարեմուտի փարթիներ, պարգևատրում։ Բնական է, որ քաղաքացին, տեսնելով կառավարության հանգստությունը, ինքն էլ հանգիստ իր առևտրի մեջ է։ Եվ քանի որ բոլորի ուշքումիտքը ամանորյա սեղանն է, խոսենք դրանից, հասկանանք՝ ՀՀ քաղաքացին արդյո՞ք ունի հնարավորություն մարդավարի նշել տոները ու առանց պարտքի դուրս գալ դրա տակից։ Դա հայաստանցին է Ամանոր նշելը ասոցացնում սեղան փռելու և ուտելու հետ, որովհետև հնարավորությունները ավելիին թույլ չի տալիս։ Չի կարող մտածել դուրս գնալու, աշխարհ տեսնելու և այլնի մասին։ Իսկ ինչու չի կարող մտածել այդ մասին․ որովհետև Հայաստանի բնակչության կեսը աղքատ է։
2018 թվականին, երբ Նիկոլը եկավ իշխանության, աղքատ էր բնակչության շուրջ 24 տոկոսը։ Նրա թիվ մեկ խոստումը ո՞րն էր․ ժողովրդի կյանքը բարելավելը։ 2018 թվականի նոյեբերի 19-ին քարոզարշավ անող Փաշինյանը հայտարարեց՝ աղքատությունը ամոթ ա, խարան ա մեր երկրի, մեր ժողովրդի ճակատին։ Ասաց, որ մինչև 2023 թվականը, այսինքն՝ մինչև վաղը չէ մյուս օրը աղքատությունը կիջեցնի 10 տոկոսային կետով, այսինքն կհասցնի 14 տոկոսի, ծայրահեղ աղքատությունը ընդհանրապես կվերացնի։ Հիմա, երբ արդեն երկու օրից իր ասած ժամկետը վերջանում է, Նիկոլը կառավարության նիստ է անում ու առանց ժողովրդի աչքերին նայելու (չնայած ինքը կաշկանդվածություն չունի, որ նայի աչքերի մեջ ու ստի), ասում է՝ աղքատությունը աճել է, ծայրահեղ աղքատությունն էլ աճել է կրկնակի։ Աղքատության մակարդակը մեր երկրում, ըստ աղքատության վերին գծի, հասնում է 46 տոկոսի։ Հա շեշտեմ, որ այս թվերը վստահելի չեն, որովհետև դեպուտատ Նիկոլը մեզ սովորցրել է, որ ԱԱԾ-ն ստում է՝ հօգուտ կառավարության։
Երբ ասում ենք աղքատությունը աճել է այսքան տոկոսով, դա ընդհանուր թիվ է, որից գուցե շատ բան չի հասկացվում։ Յուրաքանչյուր միջինից աղքատ դարձող ընտանիք ու աղքատից ծայրահեղ աղքատ դարձող ընտանիք է տեսնում, որ ինքը արդեն դժվարությամբ է երեխայի ուսման վարձը տալիս կամ դուրս է մնում բուհից, ինքը արդեն հագուստի վրա քիչ գումար է ծախսում, չի կարողանում գնալ հանգստի կամ արդեն էժան տեղեր է գնում, բժշկի գնում է ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, խնայողություն չի կարողանում անել, կինո, թատրոն, համերգ չի գնում, ռեստորան գնում է հարսանիքից հարսանիք։ Իսկ շատերն էլ ուղղակի հազիվ վաստակում են օրվա հացը։ Ուղղակի որ հիմա հազարավորներին հողի տակ դնելուց հետո սիրտ չունեն իրենց աղքատությունից գալ-բողոքելու, ՔՊ-ին թվում է, թե մարդիկ երջանիկ են։
Ժողովուրդն ասում է՝ կաֆեները լքը, ռեստորանները լիքը, տների գները բարցրձրանում են, գործարքները շատանում են, բայց մի քիչ հենց վերլուծում ես, տեսնում ես, որ օտարերկրացիներն են սկսել շատ գույք առնել Հայաստանում, մանավանդ Թուրքիայի քաղաքացիները, ՔՊ-ականների հայտարարագրում են տները շատանում, Հայաստանի քաղաքացիներով լիքն են հիմնականում էժան կաֆեները, մնացածը արտասահմանցիներն են ու հատկապես ռուսները ու անգամ աբիդնի է դառնում մի տեսակ, որմեր քաղաքացիները որ երկիր գնում են, բանվորություն ու սև աշխատանք են անում, իսկ ուրիշ երկրներից, երևի բացի Հնդկաստանից, որ գալիս են Հայաստան, ապրում են բավականին ճոխ ու հաջող։
Նիկոլին իր իսկ խոսքերը հիշեցնելը անիմաստ զբաղմունք է, կրկնում եմ՝ նա էն մարդը չէ, որ խաբելուց վատ զգա․ բայց Էսպիսի տարօրինակություն ոչ մի երկրում չկա, որ հա՛մ տնտեսությունը երկնիշ աճի, հա՛մ աղքատությունը աճի։ Կառավարությունը հայտարարում է, թե այսքան աշխատող քաղաքացի երբեք չենք ունեցել․ բայց աղքատությունն աճում է։ Աղքատությունն աճում է, բայց նպաստ ստացողների թիվը պակասում է։ Դա, իրոք, պարադոքս է, տարօրինակ է այնքան, որքան որ տարօրինակ է, որ Հայաստանում Նիկոլենք դեռ իշխանության են։ ՀՀ այսօրվա նախագահ աշխատող Վահագն Խաչատուրյանը տնտեսագետ է․ ժամանակին նորմալ տնտեսագետ սույն մարդը հանդիպում է աշխարհի ամենավատ կառավարիչ Նիկոլ Փաշինյանին, որն ասել է՝ աղքատությունը խորացրել եմ, ու ասում է՝ պարոն Փաշինյան, հիրավի քիչ երկրներ կան, որ սենց հաջողություն ունեն, այդ ձեզ ո՞նց է հաջողվում։
Վերջերս Նիկոլը հարցազրույց տվեց Հ1-ին, ասաց քաղաքացին արդեն զգում է տնտեսական աճը, էն Քերոբյանն էլ ասում է մենք էնպիսի նպաստավոր պայմաններ ենք ստեղծել, որ մանանան երկնքից թափվում է ուղիղ մեր գլխին (Երևի ինքն էլ Մովսեսն է, վրեքներս խաբար չկա)։ Ասում է՝ տնտեսական աճը զգալը ո՞րն է, մենք ըմբոշխնում ենք տնտեսական աճի բարիքները։ Մնում է հարցնել, թե այդ «մենք»-ը ովքեր են․ օրինակ անկախ Ալեն Սիմոնյանի նկատմամբ իմ վերաբերմունքից, մարդը շատ անկեղծ ասում է՝ իմ կյանքը կյանք չէր մինչև իշխանական կերակրատաշտին մոտ հայտնվելը։ Այդ «մենք»-ը իրենք են, ժողովուրդ ջան, ոչ թե դուք։ Իրենք իրոք ըմբոշխնում են ու էն կարգի, որ մոռացել են ձեր մասին։ Զինվորի տռուսիկ-մայկի փորձագետ, բիզնեսմեն Գագիկ Մելքոնյանն ասում է՝ առաջ կար հարուստ ու աղքատ, հիմա չկա տենց բան, սաղ ժողովուրդը միանման է ապրում։ Չեմ մեկնաբանի, դուք որոշեք։ Իսկ ի՞նչ անեն այն միլիոնավոր քաղաքացիները, որ իշխանության մաս չեն կազմում։
Երեկ հերթական անգամ անցկացվեց Հայաստանում երբևէ եղած ամենատափակ մրցանակաբաշխությունը՝ «Մեր ժամանակի հերոսը» խորագրով։ Նախ չհասկացանք, թե ինչու են, օրինակ, հերոսի մրցանակ ստանում կոշիկ, բետոնե դեկոր, կահույք, շոկոլադ կամ բազուկի թթու և այլ բաներ արտադրողները, անկեղծ ասած։ Բայց քանի որ այս իշխանությունը հերոսի իր չափանիշներն ունի, ուրեմն ամեն ինչ հնարավոր է։ Իրական հերոսներն այսօր մարդիկ են, ում զրկել եք տանից, ապրելու տեղ չեք տվել, գումար չեք տվել, բայց ի զարմանս ձեզ, ապրում են, հերոս են Արցախցիները, որ այսօր դիմանում են սովին զուտ նրա պատճառով, որ ղեկավարը ստեղ դու ես, էնտեղ՝ Արայիկը, հերոս են նրանք, որ էսօր ապրում են սահմանամերձ շրջաններում՝ ամեն օր լսելով թշնամու կրակոցը, հերոս ենք մենք, որ դիմանումենք ձեզ։ Իսկ քանի դեռ հերոսի գնահատողները դուք եք, ուրեմն որպես հերոս գնահատեք ձեզ։ Մեր ժամմանակ հերոսը դուք եք, ամբողջ թիմով։ Ձեր բանակից թռած պաշտոնյաներն են, դեպուտատները՝ կաթը բերանին դեռ չչորացած, որ 30 տարի անհոգ ապրել են, դարձել են էն, ինչ դարձել են ու սվաղում-սևացնում են անցած ամեն ինչ։ Մեր ժամանակի հերոսը դու ես, Նիկոլ, որ ունեցար էն կարգի տաղանդ, որ ամբողջ ազգին բաժանեցիր մի քանի մասի ու հանեցիր իրար դեմ։ Դուք հերոս եք, որ կարողացաք էդքան հանգիստ քանդել-հանձնել մեր երկու հայրենիքներից մեկը, մյուսն էլ քանդել եք, բայց սպասում եք հարմար պահի, որ հանձնեք։
Կարճ ասած՝ սոցիալական արդարության ու ժողովրդավարության կոչերով իշխանության եկածները լավագույնս օգտվեցին իրենց արած հեղափոխությունից, արեցին այն, ինչին ասում էին, թե դեմ են մինչև 2018-ը։ Նիկոլը խոստանում էր երջանիկ անհատ․ արդյունքում մենք ստացանք սգի մեջ գտնվող անհատ, հղփացած ու երջանիկ իշխանավոր։
Եվ հիմա, երբ հազիվ ծերը-ծերին հասցնում եք, որ Նոր տարի նշեք, մի քիչ արժե մտածել այս ամենի մասին։
Դժբախտ անհատ, հարուստ իշխանավոր․ ինչպե՞ս փոխվեց Նիկոլի կարգախոսը․ «Կարճ ասած» (տեսանյութ)
Հատկապես այս օրերին, երբ պատերազմը ուղղակի կախված է մեր երկրի գլխին, բայց դա կարծես քչերին է հետաքրքրում, ամեն մեկը զբաղված է իրեն հետաքրքրող գործերով, կառավարությունը մրցանակաբաշխություն է անում, տարեմուտի փարթիներ, պարգևատրում։ Բնական է, որ քաղաքացին, տեսնելով կառավարության հանգստությունը, ինքն էլ հանգիստ իր առևտրի մեջ է։ Եվ քանի որ բոլորի ուշքումիտքը ամանորյա սեղանն է, խոսենք դրանից, հասկանանք՝ ՀՀ քաղաքացին արդյո՞ք ունի հնարավորություն մարդավարի նշել տոները ու առանց պարտքի դուրս գալ դրա տակից։ Դա հայաստանցին է Ամանոր նշելը ասոցացնում սեղան փռելու և ուտելու հետ, որովհետև հնարավորությունները ավելիին թույլ չի տալիս։ Չի կարող մտածել դուրս գնալու, աշխարհ տեսնելու և այլնի մասին։ Իսկ ինչու չի կարող մտածել այդ մասին․ որովհետև Հայաստանի բնակչության կեսը աղքատ է։
2018 թվականին, երբ Նիկոլը եկավ իշխանության, աղքատ էր բնակչության շուրջ 24 տոկոսը։ Նրա թիվ մեկ խոստումը ո՞րն էր․ ժողովրդի կյանքը բարելավելը։ 2018 թվականի նոյեբերի 19-ին քարոզարշավ անող Փաշինյանը հայտարարեց՝ աղքատությունը ամոթ ա, խարան ա մեր երկրի, մեր ժողովրդի ճակատին։ Ասաց, որ մինչև 2023 թվականը, այսինքն՝ մինչև վաղը չէ մյուս օրը աղքատությունը կիջեցնի 10 տոկոսային կետով, այսինքն կհասցնի 14 տոկոսի, ծայրահեղ աղքատությունը ընդհանրապես կվերացնի։ Հիմա, երբ արդեն երկու օրից իր ասած ժամկետը վերջանում է, Նիկոլը կառավարության նիստ է անում ու առանց ժողովրդի աչքերին նայելու (չնայած ինքը կաշկանդվածություն չունի, որ նայի աչքերի մեջ ու ստի), ասում է՝ աղքատությունը աճել է, ծայրահեղ աղքատությունն էլ աճել է կրկնակի։ Աղքատության մակարդակը մեր երկրում, ըստ աղքատության վերին գծի, հասնում է 46 տոկոսի։ Հա շեշտեմ, որ այս թվերը վստահելի չեն, որովհետև դեպուտատ Նիկոլը մեզ սովորցրել է, որ ԱԱԾ-ն ստում է՝ հօգուտ կառավարության։
Երբ ասում ենք աղքատությունը աճել է այսքան տոկոսով, դա ընդհանուր թիվ է, որից գուցե շատ բան չի հասկացվում։ Յուրաքանչյուր միջինից աղքատ դարձող ընտանիք ու աղքատից ծայրահեղ աղքատ դարձող ընտանիք է տեսնում, որ ինքը արդեն դժվարությամբ է երեխայի ուսման վարձը տալիս կամ դուրս է մնում բուհից, ինքը արդեն հագուստի վրա քիչ գումար է ծախսում, չի կարողանում գնալ հանգստի կամ արդեն էժան տեղեր է գնում, բժշկի գնում է ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, խնայողություն չի կարողանում անել, կինո, թատրոն, համերգ չի գնում, ռեստորան գնում է հարսանիքից հարսանիք։ Իսկ շատերն էլ ուղղակի հազիվ վաստակում են օրվա հացը։ Ուղղակի որ հիմա հազարավորներին հողի տակ դնելուց հետո սիրտ չունեն իրենց աղքատությունից գալ-բողոքելու, ՔՊ-ին թվում է, թե մարդիկ երջանիկ են։
Ժողովուրդն ասում է՝ կաֆեները լքը, ռեստորանները լիքը, տների գները բարցրձրանում են, գործարքները շատանում են, բայց մի քիչ հենց վերլուծում ես, տեսնում ես, որ օտարերկրացիներն են սկսել շատ գույք առնել Հայաստանում, մանավանդ Թուրքիայի քաղաքացիները, ՔՊ-ականների հայտարարագրում են տները շատանում, Հայաստանի քաղաքացիներով լիքն են հիմնականում էժան կաֆեները, մնացածը արտասահմանցիներն են ու հատկապես ռուսները ու անգամ աբիդնի է դառնում մի տեսակ, որ մեր քաղաքացիները որ երկիր գնում են, բանվորություն ու սև աշխատանք են անում, իսկ ուրիշ երկրներից, երևի բացի Հնդկաստանից, որ գալիս են Հայաստան, ապրում են բավականին ճոխ ու հաջող։
Նիկոլին իր իսկ խոսքերը հիշեցնելը անիմաստ զբաղմունք է, կրկնում եմ՝ նա էն մարդը չէ, որ խաբելուց վատ զգա․ բայց Էսպիսի տարօրինակություն ոչ մի երկրում չկա, որ հա՛մ տնտեսությունը երկնիշ աճի, հա՛մ աղքատությունը աճի։ Կառավարությունը հայտարարում է, թե այսքան աշխատող քաղաքացի երբեք չենք ունեցել․ բայց աղքատությունն աճում է։ Աղքատությունն աճում է, բայց նպաստ ստացողների թիվը պակասում է։ Դա, իրոք, պարադոքս է, տարօրինակ է այնքան, որքան որ տարօրինակ է, որ Հայաստանում Նիկոլենք դեռ իշխանության են։ ՀՀ այսօրվա նախագահ աշխատող Վահագն Խաչատուրյանը տնտեսագետ է․ ժամանակին նորմալ տնտեսագետ սույն մարդը հանդիպում է աշխարհի ամենավատ կառավարիչ Նիկոլ Փաշինյանին, որն ասել է՝ աղքատությունը խորացրել եմ, ու ասում է՝ պարոն Փաշինյան, հիրավի քիչ երկրներ կան, որ սենց հաջողություն ունեն, այդ ձեզ ո՞նց է հաջողվում։
Վերջերս Նիկոլը հարցազրույց տվեց Հ1-ին, ասաց քաղաքացին արդեն զգում է տնտեսական աճը, էն Քերոբյանն էլ ասում է մենք էնպիսի նպաստավոր պայմաններ ենք ստեղծել, որ մանանան երկնքից թափվում է ուղիղ մեր գլխին (Երևի ինքն էլ Մովսեսն է, վրեքներս խաբար չկա)։ Ասում է՝ տնտեսական աճը զգալը ո՞րն է, մենք ըմբոշխնում ենք տնտեսական աճի բարիքները։ Մնում է հարցնել, թե այդ «մենք»-ը ովքեր են․ օրինակ անկախ Ալեն Սիմոնյանի նկատմամբ իմ վերաբերմունքից, մարդը շատ անկեղծ ասում է՝ իմ կյանքը կյանք չէր մինչև իշխանական կերակրատաշտին մոտ հայտնվելը։ Այդ «մենք»-ը իրենք են, ժողովուրդ ջան, ոչ թե դուք։ Իրենք իրոք ըմբոշխնում են ու էն կարգի, որ մոռացել են ձեր մասին։ Զինվորի տռուսիկ-մայկի փորձագետ, բիզնեսմեն Գագիկ Մելքոնյանն ասում է՝ առաջ կար հարուստ ու աղքատ, հիմա չկա տենց բան, սաղ ժողովուրդը միանման է ապրում։ Չեմ մեկնաբանի, դուք որոշեք։ Իսկ ի՞նչ անեն այն միլիոնավոր քաղաքացիները, որ իշխանության մաս չեն կազմում։
Երեկ հերթական անգամ անցկացվեց Հայաստանում երբևէ եղած ամենատափակ մրցանակաբաշխությունը՝ «Մեր ժամանակի հերոսը» խորագրով։ Նախ չհասկացանք, թե ինչու են, օրինակ, հերոսի մրցանակ ստանում կոշիկ, բետոնե դեկոր, կահույք, շոկոլադ կամ բազուկի թթու և այլ բաներ արտադրողները, անկեղծ ասած։ Բայց քանի որ այս իշխանությունը հերոսի իր չափանիշներն ունի, ուրեմն ամեն ինչ հնարավոր է։ Իրական հերոսներն այսօր մարդիկ են, ում զրկել եք տանից, ապրելու տեղ չեք տվել, գումար չեք տվել, բայց ի զարմանս ձեզ, ապրում են, հերոս են Արցախցիները, որ այսօր դիմանում են սովին զուտ նրա պատճառով, որ ղեկավարը ստեղ դու ես, էնտեղ՝ Արայիկը, հերոս են նրանք, որ էսօր ապրում են սահմանամերձ շրջաններում՝ ամեն օր լսելով թշնամու կրակոցը, հերոս ենք մենք, որ դիմանումենք ձեզ։ Իսկ քանի դեռ հերոսի գնահատողները դուք եք, ուրեմն որպես հերոս գնահատեք ձեզ։ Մեր ժամմանակ հերոսը դուք եք, ամբողջ թիմով։ Ձեր բանակից թռած պաշտոնյաներն են, դեպուտատները՝ կաթը բերանին դեռ չչորացած, որ 30 տարի անհոգ ապրել են, դարձել են էն, ինչ դարձել են ու սվաղում-սևացնում են անցած ամեն ինչ։ Մեր ժամանակի հերոսը դու ես, Նիկոլ, որ ունեցար էն կարգի տաղանդ, որ ամբողջ ազգին բաժանեցիր մի քանի մասի ու հանեցիր իրար դեմ։ Դուք հերոս եք, որ կարողացաք էդքան հանգիստ քանդել-հանձնել մեր երկու հայրենիքներից մեկը, մյուսն էլ քանդել եք, բայց սպասում եք հարմար պահի, որ հանձնեք։
Կարճ ասած՝ սոցիալական արդարության ու ժողովրդավարության կոչերով իշխանության եկածները լավագույնս օգտվեցին իրենց արած հեղափոխությունից, արեցին այն, ինչին ասում էին, թե դեմ են մինչև 2018-ը։ Նիկոլը խոստանում էր երջանիկ անհատ․ արդյունքում մենք ստացանք սգի մեջ գտնվող անհատ, հղփացած ու երջանիկ իշխանավոր։
Եվ հիմա, երբ հազիվ ծերը-ծերին հասցնում եք, որ Նոր տարի նշեք, մի քիչ արժե մտածել այս ամենի մասին։
Սևակ Հակոբյան
Աղբյուրը՝ yerevan.today